Հանրագիտարան

Սանա (Եմեն)

Երկիրը`   Եմեն
Առաջին հիշատակումը`   I դար
Մակերեսը`   126 կմ/2
Ծովի մակ-ից բարձր է`   2200 մ
Բնակչությունը`   2 575 347 (2012թ.)
Ժամային գոտի`   UTC+3
Սանան, (Սանաա, արաբ. صنعاء) Եմենի մայրաքաղաքն է: Բնակչությունը կազմում է 2.575.347 մարդ`   ըստ 2012թ. մարդահամարի տվյալների:
 
Սանան գտնվում է Եմենի խորքային մասերում`   2200 մ լեռնային հարթության վրա: Քաղաքը շրջապատված է լեռներով:
 
Առաջին հիշատակումը վերաբերում է 1-ին դարին, սակայն ենթադրվում է `   բնակչություն այդ տարածքներում ապրել է ավելի վաղ:
 
10-րդ դարում Մուհամեդ ալ-Հասան ալ-Համադանին գրում է, որ քաղաքի հիմնադիրը սաբիական թագավոր Շար Ավթարն է, հենց նա է կառուցել հայտնի Հումդան դղյակը: Շար Ավթարը ապրել է 2-րդ դարի երկրորդ կեսին: 
Առաջին եվրոպացին, որը այցելել է քաղաք Կարստեն Նիբուրն է եղել (18-րդ դար):
 
1990թ. Եմենը միավորվեց և Սանան հայտարարվեց միացյալ Եմենի մայրաքաղաքը: 
Քաղաքում առավել զարգացած է զարդերի, կաշվե իրերի, գորգերի, սուրճի առևտուրը, գործվածքի արդյունաբերությունը, զբոսաշրջության ծառայությունները:
 
Սանան աշխարհում առաջին մայրաքաղաքը կլինի, որը չի ունենա ջրի սեփական պաշար: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: