Հանրագիտարան

Ամման (Հորդանան)

Երկիրը`   Հորդանան
Ենթարկում`   Մայրաքաղաք
Առաջին հիշատակում`   7-րդ դար
Ծովի մակ-ից բարձր է`   773 մ
Բնակչությունը`   1 919 000 մարդ (2010թ.)
Ժամային գոտի`   UTC+2, ամռանը UTC+3
Պաշտոնական կայք`   www.ammancity.gov.jo
Ամմանը (արաբ. عمان‎‎) Հորդանանի մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը: Վաղ շրջանում անվանվել է Րաբբատ-Ամմոն, հելլինիստական ժամանակաշրջանում`   Ֆիլադելֆիա:
 
7-9-րդ դդ. Արաբական խալիֆայության կազմի մեջ էր մտնում, 1516թ. մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը`   Օսմանյան կայսրության:
 
Քաղաքը գտնվում է Մեռյալ ծովից 35 կմ դեպի հյուսիս-արևելք, Միջերկրական ծովից 110 կմ դեպի արևելք և Երուսաղեմից 65 կմ դեպի արևելք: 
 
Քաղաքը տեղակայված է 7 բլուրների վրա, որոնք Հորդանանի ազգային դրոշի վրա պատկերված են յոթանկյուն աստղի տեսքով:
 
Մ.թ.ա. 12-րդ դարում Ամմանը, որն այդ ժամանակ կրում էր Րաբբատ-Ամմոն անվանումը, Ամմանական թագավորության մայրաքաղաքն էր:
 
Պտղոմեոս 2-րդ Ֆիլադելֆը`   Եգիպտոսի հույն կառավարիչը, վերանվանեց այն Ֆիլադելֆիա: Ֆիլադելֆիան վերանվանվեց Ամմանի Հասանիդների դինաստիայի օրոք:
 
Քաղաքը ներկայումս արդյունաբերական կարևոր կենտրոն է: Այնտեղ են իրենց գործունեությունը ծավալում սննդային, ցեմենտի, նավթամշակման, տեքստիլային և այլ արդյունաբերական կենտրոններ:
 
Ամմանում գործում է միջազգային օդանավակայան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: