Հանրագիտարան

Տիրանա (Ալբանիա)

Երկիրը`   Ալբանիա
Մակերեսը`   41.8 կմ/2
Ծովի մակ-ից բարձր է`   90մ
Բնակչությունը`   386 420 մարդ (2010թ.)
Ժամային գոտի`   UTC+1, ամռանը UTC+2
Հեռախոսային կոդ`   +355 04
Ավտոմոբիլային կոդ`   TR
Պաշտոնական կայք`   www.tirana.gov.al
Տիրանան (ալբաներեն՝ Tiranë) Ալբանիայի մայրաքաղաքն է, երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը։
 
Հիմնադրվել է 1614թ.-ին, հռչակվել է երկրի մայրաքաղաք 1920թ.-ին։ Աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում որպես փոքր բնակավայր։
 
Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարում։ 1920թ․-ի հունվարին Տիրանան հռչակվել է Ալբանիայի մայրաքաղաք և կառավարության նստավայր։
 
1920-ական թթ․ այնտեղ առաջացել են առաջին արհմիությունները։ 1939թ․-ի ապրիլից 1943թ․-ի սեպտեմբերը Տիրանան օկուպացրել է Ֆաշիստական Իտալիան, 1943թ․-ի սեպտեմբերից՝ Ֆաշիստական Գերմանիան։ Տիրանան ալբան ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր։
 
1944թ․-ի նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը քաղաքն ազատագրել է գերմանաֆաշիստական զավթիչներից։
 
1944թ․-ի նոյեմբերի 28-ին Տիրանա է տեղափոխվել ժողովրդա֊դեմոկրատական կառավարությունը, և 1946թ․-ի հունվարի 11-ին հռչակվել է Ալբանիայի Ժողովրդական Հանրապետությունը։
 
Տիրանայում կենտրոնացած է երկրի արդյունաբերական արտադրանքի նշանակալի մասը։ Կա սննդհամի (այդ թվում՝ ծխախոտի), տեքստիլ արդյունաբերություն, մետաղամշակում ու մեքենաշինություն, կահույքի, ցեմենտի, շինանյութերի արտադրություն, քարածխի արդյունահանում, ջէկ։
 
Երկաթուղով միանում է Դուրես նավահանգստի և Միլոտի քաղաքի հետ։ Տիրանայի մոտ է Ռինաս օդանավակայանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: