Հանրագիտարան

Դոհա (Կատար)

Երկիրը`   Կատար
Ենթարկում`   Մայրաքաղաք
Հիմնադրվել է`   1850թ.
Մակերեսը`   132 կմ/2
Բնակչությունը`   251.283 մարդ (2010թ.)
Ժամային գոտի`   UTC+3
Դոհան (արաբ. الدوحة‎‎ Ադ Դոհա) Պարսից ծոցի ափին տեղակայված քաղաք է, Կատարի արաբական պետության մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը:
   
Դոհան հիմնադրվել է 1850թ. և նախապես կրել է Ալ Բիդա անվանումը: 1916թ. Դոհան դարձել է Կատարում բրիտանական պրոտեկտորատի կենտրոնը, իսկ 1971թ.￿ անկախ պետության մայրաքաղաքը:
 
1973թ. Դոհայում հիմնվում է Կատարի համալսարանը, 1975թ.`   Կատարի ազգային թանգարանը: 1996թ.-ի սկզբին իր գործունեությունն է սկսում ծավալել Ալ Ջազիրա հեռուստաալիքը:
 
Կատարում է բնակվում պետության բնակչության 50%-ը: Կատարում գործում է միջազգային օդանավակայան: Քաղաքը համարվում է նաֆթային և ձկնային արդյունաբերության կենտրոնը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: