Հանրագիտարան

Վիլնյուս (Լիտվա)

Երկիրը`   Լիտվա
Ենթարկում`   Մայրաքաղաք
Քաղաքապետ`   Արտուրաս Զուոկաս
Առաջին հիշատակում`   1323թ.
Այլ անվանումներ`   Վիլնա, Վիլնո
Մակերես`   394 կմ/2
Ծովի մակ-ից բարձր է`   112մ
Բնակչությունը`   527 000 մարդ (2013թ.)
Ժամային գոտին`   UTC+2, ամռանը UTC+3
Հեռախոսային կոդը`   +370 5
Պաշտոնական կայքը`   www.vilnius.lt
Վիլնյուսը (լիտ. Vilnius) Լիտվայի մայրաքաղաքն է: Տեղակայված է Լիտվայի ծայր հարավ-արևելքում`   Վիլնի գետի գետաբերանում (այստեղից էլ հավանաբար քաղաքի անվանումը)`   Բելոռուսիայի սահմանամերձ հատվածում:
 
Լիտվայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է: Վիլնյուսին է պատկանում երկրի համախառն ներքին արդյունքի 1/3-ը:
 
Առաջին անգամ հիշատակվում է 1323թ. որպես լիտվացի արքա Գեդիմինի տերության մայրաքաղաք: Դարեր շարունակ եղել է Լիտվական մեծ տերության գլխավոր քաղաքը, իսկ 1569թ.-ից նաև Լեհական թագավորության դաշնության գլխավոր քաղաքը:
 
Լեհական թագավորության դաշնության երրորդ բաժանումից հետո`   1795թ., Ռուսաստանի կազմի մեջ է մտել և մինչ 1918թ. կոչվել Վիլնա: 1920-39թթ. Վիլնո անվամբ Լեհաստանի մասն է կազմել: 1939թ.-ից վերանվանվել է Վիլնյուս և Լիտվայի Հանրապետության մայրաքաղաքն է հռչակվել:
 
2001թ. վիճակագրական տվյալների համաձայն`   Վիլնյուսի 542.287 բնակիչների 57.8%-ը լիտվացիներ են, 18.7%-ը լեհեր, 13,9%-ը ռուսներ, 3.9%-ը բելոռուսներ, 1.3%-ը ուկրաինացիներ, 0.5%-ը հրեաներ, 3.9%-ը այլազգիներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: