Հանրագիտարան

Կահիրե (Եգիպտոս)

Երկիրը`   Եգիպտոս
Ենթարկումը`   Մայրաքաղաք
Քաղաքապետ`   Աբդուլ Ազիմ Վազիր
Հիմնադրվել է`   969թ.
Մակերես`   214 կմ/2
Ծովի մակ-ից բարձր է`   68 մ
Բնակչությունը`   8 026 454 մարդ (2009թ.)
Ժամային գոտի`   UTC+2, ամռանը UTC+3
Հեռախոսային կոդը`   +20 02

Կահիրեն (արաբ․՝ القاهرة‎‎, al-Qāhira  - «հաղթական») Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքն է և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։ Եգիպտացիները հաճախակի կոչում են այն Մասր։

Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն. է։
 
Այն գտնվում է Նեղոսի ափին և կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ 
 
Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։
 
Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 մլն բնակչությամբ։
 
Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (Միջագետքի Բաբելոնը չէ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: