Հանրագիտարան

Գվատեմալա (Գվատեմալա)

Երկիրը`   Գվատեմալա
Ենթարկումը`   Մայրաքաղաք
Քաղաքապետը`   Ալվարո Արզու
Հիմնվել է`   1776թ.
Առաջին հիշատակումը`   1524թ.
Մակերեսը`   692 կմ/2
Բնակչությունը`   1.010.253 մարդ (2006թ.)
Ժամային գոտին`   UTC – 6
Պաշտոնական կայքը`   muniguate.com
Գվատեմալան (իսպ. "La Nueva Guatemala de la Asunción") Գվատեմալայի հանարապետության մայրաքաղաքն է, կենտրոնական Ամերիկայի ամենախոշոր քաղաքը:
 
Քաղաքի կենտրոնից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Լա Աուրորա միջազգային օդանավակայանը, որի վերակառուցումն ավարտվել է 2008թ.: Մայրաքաղաքի Նոր Գվետամալա անվանումն առնչվում է քաղաքի հիմնադրման պատմությանը:
 
Իսպանական գաղութային ղեկավարները 1776թ. որոշում ընդունեցին, որի համաձայն`   պատասխանատու կենտրոնը տեղափոխվում էր Սանտյագո դե լոս Կաբալերոս դե Գվատեմալա քաղաքից:
Դե լա Էրմիտա հովտում ընտրված քաղաքը ստացավ Նոր Գվատեմալա անվանումը, իսկ նախկին մայրաքաղաքը`   Հին Գվատեմալա անվանումը:
 
Պաշտոնական լեզուն իսպաներենն է, մայրաքաղաքում, սակայն, տարածված են նաև 25 տեղական խոսվածքներ:
 
Բնակիչների հիմնական մասը դավանում է կաթոլիկություն և բողոքականություն: Քաղաքում գործում են նաև սինագոգ, մզկիթ, հունական ուղղափառ եկեղեցի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: