Հանրագիտարան

Սան Խոսե (Կոստա Ռիկա)

Երկիրը`   Կոստա Ռիկա
Ենթարկում`   Մայրաքաղաք
Քաղաքապետ`   Ջոնի Արեյա Մոնգե
Մակերեսը`   44,62 կմ/2
Ծովի մակ-ից բարձր է`   1161մ
Բնակչությունը`   309.672 մարդ (2005թ.)
Ժամային գոտի`   UTC -6
Հեռախոսային կոդը`   +506
Փոստային ինդեքսը`   10101
Պաշտոնական կայքը`   www.msj.co.cr
Սան Խոսեն Կոստա Ռիկայի մայրաքաղաքն է և պետության խոշորագույն քաղաքներից մեկը: Տեղակայված է երկրի կենտրոնական հատվածում`   լեռնային հարթության վրա:
 
Սան Խոսեի բնակչության թիվը կազմում է 350.000 (2008թ.): 1950թ. հաշվվում էր ընդամենը 86.900 մարդ, այնինչ 20-րդ դարի կեսերին բնակչության թվի կտրուկ աճ է նկատվում:
 
Մինչ 1824թ. Սան Խոսեն փոքրիկ ավան էր հիշեցնում: Նույն թվականին ընտրված առաջին ղեկավարը`   Խուան Մորա Ֆերնանդեսը, որոշում է կառուցել ներ քաղաք և տեղափոխել Կոստա Ռիկայի կառավարությունը իսպանական հին գաղութային քաղաքից`   Կարտագոյից:
   
1884թ. օգոստոսի 9-ին Սան Խոսեն դարձավ առաջին քաղաքը Լատինական Ամերիկայում, որը լուսավորվեց էլեկտրականությամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: