Հանրագիտարան

Բրատիսլավա (Սլովակիա)

Երկիր`   Սլովակիա
Ենթարկում`   Մայրաքաղաք
Առաջին հիշատակում`   907թ.
Այլ անվանումներ`   Պոժոն, Պրեսբուրգ, Պրեշպորոկ
Մակերեսը`   368կմ/2
Ծովի մակ-ից բարձր է`   140կմ
Բնակչությունը`   462.603 մարդ (2012թ.)
Ժամային գոտի`   UTC +1, ամռանը UTC +2
Հեռախոսային կոդը`   +421 02
Փոստային ինդեքսները`   8XX XX
Պաշտոնական կայքը`   www.bratislava.sk

Բրատիսլավան (սլ. Bratislava) Կենտրոնական Եվրոպայի քաղաքներից է, Սլովակիայի մայրաքաղաքը: 

Ժամանակագրության մեջ առաջին անգամ Բրատիսլավան հիշատակվել է 907թ.:
 
907-1918թթ. Հունգարիայի կազմի մեջ է մտել: 1541-1684թթ. եղել է Հունգարիայի ժամանակավոր մայրաքաղաքը:
 
1945-1992թթ. Բրատիսլավան մտել է Չեխոսլովակիայի կազմի մեջ: 1969-1992թթ. Չեխոսլովակիայի կազմի մեջ եղել է Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը: 1993թ.-ից հռչակվել է անկախ Սլովակիայի մայրաքաղաք:
 
Բրատիսլավան միակ մայրաքաղաքն է աշխարհում, որն անմիջականորեն սահմանակից է երկու այլ հանրապետությունների`   Ավստրիա և Հունգարիա: Մինչ 1936թ. Բրատիսլավայից Վիեննա կարելի էր գնալ նույնիսկ քաղաքային տրամվայով:
 
2001թ. վիճակագրական տվյալների համաձայն`   Բրատիսլավայի բնակչության 91.4%-ը սլովակներ են, 3.8%-ը հունգարացիներ, 1.9%-ը չեխեր, 0.3%-ը գերմանացիներ, 2.6%-ն այլազգիներ: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: