Հանրագիտարան

Զագրեբ (Խորվաթիա)

Երկիրը`   Խորվաթիա
Քաղաքապետը`   Միլան Բանդիչ
Առաջին հիշատակումը`   1094թ.
Նախկին անվանումը`   Ագրամ
Տարածքը`   641,29 կմ/2
Բնակչությունը`   790,017 մարդ (2011թ.)
Ժամային գոտին`   UTC+1, ամռանը`   UTC+2
Հեռախոսային կոդը`   +385 1
Փոստային ինդեքսը`   10 000
Զագրեբ (խորվ. Zagreb [ˈzâːɡrɛb]) – Խորվաթիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը: Գտնվում է ծովի մակարդակից 104մ բարձրության վրա:
 
Առաջին հիշատակությունը Զագրեբի մասին արվել է 1094թ., երբ հունգարացի թագավոր Լասլո 1-ը հիմնեց եպիսկոպոսություն Կապտոլ բլրի բնակեցված հատվածում:
 
Ներկայումս Զագրեբ քաղաքի պատմական միջուկը կազմող Գրադեցը և Կապտոլը այդ ժամանակաշրջանում երկու անկախ բնակավայրեր էին:
 
17-րդ դարի սկզբին Գրադեցը և Կապտոլը վերջնականապես միավորվեցին, Կապտոլի եպիսկոպոսությունը վերանվանվեց Զագրեբի արքեպիսկոպոսության:
 
Ավստրո-հունգարական կայսրության ժամանակ քաղաքը կրում էր Ագրամ անվանումը: 
1991թ. հունիսի 25-ին Խորվաթիայի Հանրապետության Համագումարը հաստատեց Խորվաթիայի անկախությունը և Զագրեբը հռչակեց մայրաքաղաք:
 
Զագրեբի բնակչության մեծամասնությունը խորվաթներ են`   91,94% (2001թ.), քաղաքում բնակվում են նաև այլ էթնիկական փոքրամասնություններ, որոնցից խոշորագույնը սերբերն են`   2,41 %, ապա բոսնիացիները`    0,80 %, ալբանացիները`   0,43 %, սլովենները`   0,41 %, մակեդոնացիները`   0,17 % և այլն:
 
Բնակչության մեծ մասը (մոտ 90 %) կաթոլիկ եկեղեցու դավանողներ են, առկա են նաև ուղղափառներ և մուսուլմանական կրոնի հետևորդներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: