Հանրագիտարան

ժպտացող դեմքի (Smiley) ստեղծման օր

1982թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Սքոտ Ֆալմանն առաջին անգամ առաջարկեց միաժամանակորեն կիրառել երեք նշան`   վերջակետ, գծիկ, փակագիծ (փակվող) համակարգիչով հավաքվող տեքստում «ժպտացող դեմք»-ի նշանակությամբ:
Հաղորդագրությունը, որում առաջին անգամ կիրառվել է «ժպտացող դեմք»-ը, գտնվել է 2002թ. հայտարարությունների արխիվում: Հաղորդագրության «թվային» փնտրտուքներով, որոնց նպատակն էր հստակեցնել «ժպտացող դեմք»-ի ստեղծման ամսաթիվը, զբաղվում էին մի քանի էնտուզիաստներ:
 
Մեր օրերում «ժպտացող դեմք»-ը դարձել է անփոխարինելի տարր էլեկտրոնային փոխհաղորդակցման համար: Շատերը չեն պատկերացնում թվային հարթությունն առանց «ժպտացող դեմքեր»-ի:
 
«Ժպտացող դեմքեր»-ը փոխարինում են ձայնին և միմիկային, որոնք չեն կարող փոխանցվել էլեկտրոնային դաշտում`   օգնելով հասկանալ զրուցակցի տրամադրությունը, հաղորդելով դրական էմոցիաներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: