Առողջապահություն

Թեյը՝ բազմաթիվ հիվանդություններ կանխարգելող միջոց

Հետազոտությունները հաստատել են թեյի`   տարատեսակ հիվանդությունների դեմ արդյունավետ կանխարգելիչ լինելու փաստը:
Փարիզում գործող կանխարգելիչ բժշկության կենտրոնի 131 հազար հաճախորդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները տարբեր՝ սրտանոթային համակարգի հետ առնչություն չունեցող հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսով նվազեցնելու ներուժ ունեն:
 
Հետազոտության մասնակիցները նախապես մի քանի խմբերի են բաժանվել՝ կախված այն հանգամանքից, թե օրական որքան թեյ և սուրճ են սպառում՝ առնվազն 4 բաժակ, 1-3 բաժակ և հիշյալ ըմպելիքներից ընդհանրապես չօգտվող մարդիկ: 3,5 տարի շարունակ ֆրանսիացի գիտնականները կամավորների առողջական վիճակին են հետևել:
 
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սուրճի և թեյի սպառումից առաջացող ազդեցությունները մեկը մյուսի հայելային արտացոլանքն են: Եթե թեյը տարբեր հիվանդություններից մահացության ռիսկի կրճատմամբ է աչքի ընկնում, ինչը հատկապես ծխողների և ծխախոտից հրաժարվածների պարագայում է նկատելի, ապա սուրճը հակառակը`   դրանց խթանում է առաջացնում:
 
Աղբյուրը`   Med.news.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: