Հանրագիտարան

Քաղաքացիական տոն (Կանադա)

Քաղաքացիական տոնի ընդունումը պայմանավորված չէր հեղափոխական դրդապատճառներով. հիմնական նպատակը այդ օրը ոչ աշխատանքային օր սահմանելն էր: Ամառվա ընթացքում կանադացիներին լրացուցիչ հանգստյան օրվա տրամադրման միտքը ծագել է վաղուց:
Այսպես, Տորոնտոյի տեղական ինքնակառավարման մարմնի`   1869 թվականի հաստատած փաստաթղթում նշվում է ամառվա ընթացքում մեկ հանգստյան օրվա`   “day of recreation”-ի անհրաժեշտության մասին:  
 
1871թ. Միացյալ Թագավորության Համայնքների պալատը սահմանում է հանգստյան օր, որը նշվում է օգոստոսի սկզբին:
 
Այդ ժամանակ էլ անգլիացի քաղաքական գործիչ, բանկային աշխատող, կենսաբան Ջոն Լյուբբոկը հորդորեց Տորոնտոյի ինքնակառավարման մարմնին «խելամիտ և գոհացուցիչ համարել օգոստոսյան լրացուցիչ տոնի սահմանումը Կանադայում ևս»:
 
Հավանական է`   Լյուբբոկի հորդորից հետո`   1875 թվականին է Տորոնտոյում հաստատվել Քաղաքացիական տոնը, որն ընդունված է նշել օգոստոսի առաջին երկուշաբթի օրը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: