Հանրագիտարան

Ծաղկային նուրբ ու յուրահատուկ գլուխգործոցներ

Տաղանդավոր նկարչի ձեռքով ծնվում են այնպիսի կտավներ, որոնց նայելիս մտածում ես`   դրանք իրական են: Նկարիչը վրձնում է ծաղկային պատկերներ, որոնք ասես բուրում են:
Ժամանակակից նկարիչ Փիթեր Ուեյջմենսը ծնվել է 1948թ.-ի օգոստոսի 11-ին՝ Մերկսեմում: Դեռ վաղ մանկությունից նա զբաղվում էր նկարչությամբ: 15 տարեկանում նա որոշում է ուսում ստանալ Անթվերփի Արվեստի թագավորական ակադեմիայում: Ուսումնառության ընթացքում նկարիչը հասցրել է ցույց  տալ իր տեխնիկան`   նկարելով բազմապիսի ոճերում: Ակադեմիայում դասական գեղանկարչություն ուսումնասիրելուց հետո՝ 1969թ.-ին, Փիթերը ստանում է կոմերցիոն առումով բավականին կարևոր`   գրաֆիկ դիզայնի մասնագետի որակավորման դիպլոմ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ նա սկսում է զբաղվել իլյուստրացիայով ու դիզայնով`   աշխատելով տարբեր հրատարակիչների հետ:
 
Փիթեր Ուեյջմենսի աշխատանքները թե՛ տեխնիկայով, ոճով ու ձեռագրով, և թե՛ տրամադրությամբ:
 
Աղբյուրը՝ Blognews.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: