Հանրագիտարան

Դանիա (դրոշ)

Դե ֆակտո հաստատում՝ 15 հունիսի, 1219թ
Դե յուրե հաստատում՝ 1 մայիսի, 1893թ.
Գույները՝ կարմիր, սպիտակ

Պետական դրոշների և խորհրդանիշների մեկնաբանման բազմաթիվ տարբերակներ և կարծիքներ  գոյություն ունեն: Ավանդության համաձայն`   դանիացիների և բալթյան հեթանոս ցեղերի միջև ճակատամարտի ժամանակ երկնքից սպիտակ խաչով կարմիր դրոշ է իջել և հաղթանակ բերել դանիացիներին: Դանիական դրոշի վրա սկանդինավյան (ուղիղ) խաչն է պատկերված:

Դանիացիներն իրենք իրենց դրոշն անվանում են Դաննեբրոգ: Դաննեբրոգը հնագույն պետական դրոշ է , որի փաստացի հաստատումը վերաբերում է 14-15-րդ դարերին: 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: