Հանրագիտարան

Գիտության օր (Թաիլանդ)

Օգոստոսի 18-ին Թաիլանդում նշվում է Գիտության օրը: Մինչ 1939 թվականը Թաիլանդը կոչվում էր Սիամ Թհայ, ինչը թարգմանաբար նշանակում է «ազատություն»: Անվանումն իրեն լիովին արդարացնում է, քանի որ Թաիլանդը Հարավարևելյան Ասիայի միակ երկիրն է, որը պահպանել է իր անկախությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից տարվող գաղութացման ժամանակ։
Երկիրը տարբերվում է բացառիկ էկզոտիկայով։ Առեղծվածային Սիամը միլիոնավոր զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։ Բնակչությունը մոտ 62 մլն է։ Հիմնական մասը կազմում են թաիլանադական ժողովուրդները, նաև մալայացիները, չինացիները, կխմերները, տիբետ-բիրմանական խմբերը, մաո և յաո ցեղախմբերը։
 
Երկրում մեծաթիվ են յուրահատուկ դավանանքները և ավանդույթները, այդ իսկ պատճառով վարքագծի մեջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ զգուշավոր։ Ավելի ճիշտ է հետևել թաիլանդացիների վարքագծին և չկողմնորոշվելու պարագայում վարվել ինչպես տեղացիները։
 
Թաիլանդում ավանդական բարևը «վայ»-ն է՝ «նավակի» նման ձեռքերի ափերը պահելով՝ դնում են գլխին, կամ կրծքավանդակին։ Դա ոչ միայն ողջույնի ժեստ է, այլ մի ամբողջ կարգավիճակային գործողություն՝ համապատասխան էթիկետով։
 
«Վայ»-ի ավարտման կարգը շատ խիստ է և ենթարկվում է մի շարք օրենքների՝ ձեռքերի դիրքը և ժեստի շարունակականությունը կախված է դիմացինի սոցիալական կարգավիճակից. որքան բարձր է սոցիալական կարգավիճակը, այնքան վեր են բարձրանում ափերը և ավելի երկար է շարունակվում «վայ»-ը։
 
Չի կարելի «վերադարձնել» վայը երեխաներին և սպասարկող անձնակազմին, ուստի նպատակահարմար չէ, որ զբոսաշրջիկներն ընդօրինակեն այս ավանդույթը, եթե նախօրոք չեն ուսումնասիրել դրա կատարման բոլոր մանրամասները։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: