Հանրագիտարան

Բրունեյ (դրոշ)

Հաստատում՝ 29 սեպտեմբերի, 1959թ
Գույները՝ դեղին, սպիտակ, սև, կարմիր

Պետական դրոշների և խորհրդանիշների մեկնաբանման բազմաթիվ տարբերակներ և կարծիքներ  գոյություն ունեն: Համաձայն դրանցից մեկի՝ դրոշի դեղինը, սպիտակն ու սևը 1906թ. ստեղծված առաջին դրոշի գույներն են: Դեղին գույնը Բրունեյի ավանդական գույնն է: Կայմը, թռչնի թևերը, հովանոցն ու նավադրոշը իշխանության խորհրդանիշներն են: Ձեռքի դաստակները ժողովրդի մասին հոգ տանելու խորհրդանիշն են: Կիսալուսնի վրայի արաբերեն գրվածքը թարգմանաբար նշանակում է «Հավերժ ծառայություն Ալլահին»: Իսկ ներքևի հատվածի գրվածքը թարգմանաբր նշանակում է ՝ «Բրունեյը՝ աշխարհի օրրան»:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: