Առողջապահություն

Ինչպե՞ս ազատվել ճանապարհին առաջացած սրտխառնոցից

Ավտոմեքենայով, ավտոբուսով կամ ինքնաթիռով ճանապարհորդելու առաջին վախերից մեկը սրտխառնոցի առաջացումն է: Ի՞նչ անել, երբ ճանապարհին երեխան նման խնդիր է ունենում: Ստորև ներկայացնում ենք սրտխառնոցի հաղթահարման մի քանի տարբերակ:
Հիվանդության նշանները
 
Հիվանդությունն առավել բնորոշ է փոքր տարիքի երեխաներին և հիմնականում անցնում է հասուն տարիքում: Լինում են դեպքեր, սակայն, երբ մարդկանց մոտ այն դիտվում է նաև հասուն տարիքում: Ըստ որում`   այդ ախտանիշն աղջիկների մոտ հանդիպում է մոտավորապես երկու անգամ ավելի շատ, քան տղաների մոտ:
 
Հիվանդության նշանները ծանոթ են շատ ծնողների`   երեխայի մոտ սկսում է սրտխառնոց, բարձրանում է ջերմաստիճանը: Երեխան գունատվում է, սառը քրտինք է հայտնվում, իսկ որոշ դեպքերում առաջանում է քնկոտություն: Երեխաների մոտ այս հիվանդությունն ավելի սուր է արտահայտվում, քան մեծահասակների մոտ:
 
Ինչպե՞ս պայքարել դրա դեմ
 
Հարկավոր է դիմել բժշկի, քանի որ հիվանդության ախտանիշը կարող է պայմանավորված լինել նյարդային համակարգի խնդիրներով: Եթե որոշել եք ճանապարհորդել, ապա`  
 
  1. Ճանապարհ ընկնելուց առաջ պետք չէ երեխային շատ ուտեցնել:
     
  2. Ձեր ուղևորությունը կազմակերպեք այնպես, որպեսզի երեխան կարողանա քնել ճանապարհին:
     
  3. Այնպես արեք, որ երեխան նայի առաջ:
     
  4. Մուլտֆիլմեր կամ գրքեր դիտելը չի օգնի: Ավելի լավ է նրան պատմել իր սիրած պատմությունը:
     
  5. Այնպիսի տեղում նստեցրեք երեխային, որպեսզի նա չտեղափոխվի մի տեղից մյուսը:
     
  6. Վերցրեք անանուխով թեյ, նարինջ կամ մանդարին, ոչ գազավորված ջուր:
     
  7. Գերազանց օգնում են ճոճանակները:
     
  8. Հաճախ Ձեր երեխայի հետ գնացեք մանկական զբոսայգի, նստեք ատրակցիոններ, միասին այցելեք յոգայի և լողավազան:
 
Աղբյուրը՝ Aroxj.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: