Հանրագիտարան

Լեռնագնացության համաշխարհային օր

Օգոստոսի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Լեռնագնացության միջազգային օր: 1786թ. օգոստոսի 8-ին շվեյցարացի Միշել-Գաբրիել Պակարդը և Ժակ Բալման առաջինն էին, ովքեր բարձրացան Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ):
Հայաստանը ևս հաջողություններ ունի լեռնագնացության մեջ: Հայաստանում ժողովրդի կենցաղի մեջ լեռնային սպորտը մտել է ոչ միայն որպես սպորտի ձև, այլ նաև հայրենի երկիրը ուսումնասիրելու և ակտիվ հանգստի միջոց: Հայաստանում փաստացի առաջին վերելքը կատարվել է 1925 թվականի օգոստոսին:
 
Հատկանշական է Աղվան Չատինյանի և Ստեփան Մուրադյանի դերը հայկական լեռնագնացության մեջ: Աղվան Չատինյանն աշխարհում առաջինն էր, ով Ուժբա լեռը բարձրացավ «Խաչ» կոչվող երթուղիով. մինչ այդ ոչ ոքի դա չէր հաջողվել: Մինչև օրս քչերն են հաղթահարել Ուժբա լեռը: 1950-1954թթ. Աղվան  Չատինյանը դարձել է Կովկասի ժայռամագլցման չեմպիոն: Հաղթահարել է շուրջ 200-ից ավելի վերելքներ:
 
Ստեփան Մուրադյանը ալպինիզմի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է, մասնավորապես՝ «Հայաստանում ալպինիզմի պատմությունը և զարգացումը»: Նա նվաճել է շուրջ 150 բարդ կարգի լեռ: Բարձրացել է 7000 մետրից ավելի բարձրություն ունեցող մի քանի գագաթներ, որոնցից մեկը`   56 տարեկանում:
 
Աղբյուրը՝ Vento.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: