Հանրագիտարան

Անտիգուա և Բարբուդա (դրոշ)

Հաստատում՝ 27 փետրվարի, 1967թ.
Գույները՝ կարմիր, կապույտ, սպիտակ, սև, դեղին
Հեղինակ՝ Ռեջինալդ Սամյուել

Պետական դրոշների և խորհրդանիշների մեկնաբանման բազմաթիվ տարբերակներ և կարծիքներ  գոյություն ունեն: Համաձայն դրանցից մեկի՝դրոշի վրա պատկերված կապույտ և սպիտակ գույները խորհրդանշում են ծովն ու ավազը, սևը՝ աֆրիկըան ժառանգությունը, ծագող արևը՝ նոր դարաշրջանի սկիզբը,կարմիրը՝ բնակչության զարգացման ու աճի դինամիկան:

Մեկ այլ մոտեցման համաձայն՝դրոշի վրա պետկերված ծագող արևը խորհրդանշում է նոր ժամանակաշրջանի սկիզբը, 
սև գույնը  բնակչության աֆրիկյան արմատների մասին է վկայում, 
կարմիրը ժողովրդի էներգիան է խորհրդանշում, 
դեղին, կապույտ և սպիտակ գույներն էլ համապատասխանաբար՝ արևը, ծովն ու ավազը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: