Առողջապահություն

Ձմերուկը թուլացնում է ցավերն ու պայքարում քաղցկեղի դեմ

Շոգ ամառվա տապից ազատվելու համար մեզ օգնության են հասնում սառը ջուրը, օդորակիչը, լողափը և, իհարկե, ձմերուկը: Մի՛ շտապեք կարծել, թե այն միայն համեղ է: Ձմերուկը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, որոնք դուք դեռ չգիտեք: Այժմ միասին կբացահայտենք ձմերուկի օգտակրությունը:

1. Օրինակ՝ 200 գրամ ձմերուկը պարունակում է 20 տոկոս վիտամին C և 17 տոկոս վիտամին A: Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին: Սա շատ կարևոր նյութ է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմի:

Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ուսումնասիրությունների համաձայն՝ որպեսզի ձմերուկում լինեն մեծ քանակությամբ հակաօքսիդատներ այն հարկավոր է պահպանել սենյակային ջերմաստիճանում:

2. Ձմերուկի հյութն օգնում է մեղմել մկանային ցավերը: Սրա պատճառն այն է, որ ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, ինչից կախված է օրգանիզմում արյան ճնշումը:

 

3. Ձմերուկի կեղևն ունի օգտակար հատկություններ: Թարմ ձմերուկի կեղևը լավ միջոց է գլխացավերի դեմ: Չորացված ձմերուկի կեղևից էլ կարելի է պատրաստել տարբեր հեղուկներ, որոնք կանխարգելում են միզուղային հիվանդությունները: Այնպես որ մի թափեք ձմերուկի կեղևը. այն օգտակար է:

4. Ձմերուկը «դուրս է շպրտում» օրգանիզմից տոկսիկները: Ձմերուկն անփոխարինելի է լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Այն ապատոկսիկավորում է օրգանիզմն ու օգնում է լյարդի աշխատանքին:

Այն նաև օգատակար է թունավորումների դեպքում: Մասնագետները խորհուրդ են տալիս շատ ձմերուկ ուտել հատկապես հակաբիոտիկների կուրս անցած մարդկանց, քանի որ այն չեզոքացնում է դեղորայքի կողմնակի ազդեցությունը:

5. Ձմերուկն ունի հակացուցումներ: Իհարկե, ձմերուկը հաճելի է ուտել և այն օգտակար է գրեթե բոլորի համար: Ինչպես բոլոր դեպքերում, սակայն, այն հակացուցված է որոշակի հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում:

Այն խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, երիկամներում քար ունեցողներին, պիելոնեֆրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման կամ խնդիրների որոշակի աստիճանի դեպքում, ինչպես նաև շագանակագեղձի խնդիրներ ունեցողներին:

Աղբյուրը՝ Aroxj.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: