Առողջապահություն

Ցավի գերզգայունությունը նվազեցնող մեթոդ

Նոր մեթոդի առավել մեծ ազդեցությունը նկատելի է հատկապես քրոնիկ ցավ ունեցող հիվանդների պարագայում: Հիշողությունների ակտիվացումը հնարավորություն է տալիս նեյրոքիմիական մակարդակում որոշակի փոփոխություններ կատարել: Գիտնականները փորձել են ստանալ նույնական արդյունք ցավային գերզգայունության դեպքում ևս:
Գիտնականները մկների թաթերի մեջ ներարկել են կապսաիցին: Այս միացությունը կարմիր պղպեղին տալիս է կծվություն և այրոց առաջացնելու հատկություն: Կենդանիների մոտ այն առաջացրել է արյոց ֆիզիկական վնսավածքի բացակայության դեպքում:
 
Միացությունն առաջացրել է գերզգայունություն ողնուղեղում սպիտակուց սինթեզելու միջոցով: Կապսաիցինի առաջին դեղաչափի ներարկումից երեք ժամ անց սպիտակուցների սինթեզն արգելակող դեղի հետ միասին ներարկվել է երկրորդ չափաբաժինը:
  
Պրեպարատի շնորհիվ գերզգայունությունը գրեթե վայրկենապես անհետացել է: Առավելագույնը երկու ժամ հետո ցուցանիշները վերադարձել են նորմայից 70% միավորին: Իսկ միայն պրեպարատի ներարկումը որևէ արդյունք չի տվել:
 
Այրող միացման երկրորդ ներարկումն անհրաժեշտ էր, որպեսզի նեյրոքիմիական համակարգը դառնար անկայուն և պրեպարատն ազդեցություն գործեր:
 
Աղբյուրը՝ Doctors.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: