Հանրագիտարան

Փարիզ (Ֆրանսիա)

Երկիր՝ Ֆրանսիա
Մարզ՝ Իլ-դը-Ֆրանս (երկրամաս)
Ներքին բաժանում՝ 20 շրջան
Այլ անվանումներ՝ fr:Lutèce
Մակերես՝ 105,4 կմ²
Կլիմայի տեսակ՝ օվկիանոսային կիսամայրցամաքային
Խոսվող լեզուներ՝ ֆրանսերեն
Բնակչություն՝ 2 203 807 մարդ (2009թ.ի տվ.)
Խտություն՝ 21 196,44 մարդ/կմ²
Ագլոմերացիա՝ 12,161,542
Ազգային կազմ՝ 330 000 արտասահմանցի
Կրոնական կազմ՝ 80% քրիստոնյա, 75 % կաթոլիկ,
Տեղաբնականուն՝ փարիզեցի
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ՝ +33 (1)
Փոստային ինդեքսներ՝ 75001—75020
Ավտոմոբիլային կոդ՝ 75
Պաշտոնական կայք՝ paris.fr
Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզն իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105, 4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։ Այսօր Փարիզն բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։ 
 
Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թ. € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿO-ի Համաշխարհային Ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: