Հանրագիտարան

Ստոկհոլմ (Շվեդիա)

Երկիր՝ Շվեդիա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Առաջին հիշատակում՝ 1252թ.
Այլ անվանումներ՝ Ագնաֆիտ
Մակերես՝ 188 կմ²
Խոսվող լեզուներ՝ շվեդերեն
Բնակչություն՝ 871,952 մարդ (2012թ.ի տվ.)
Խտություն՝ 4,600 մարդ/կմ²
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայք՝ www.stockholm.se

Ստոկհոլմը Շվեդիայի մայրաքաղաքն է, Շվեդիայի և Սկանդինավիայի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը կազմում է 795.163 (դեկտեմբեր 2007 թ.)։ Տեղակայված է Մելարեն լճի արևելյան մասում։ Ստոկհոլմում են գտնվում Շվեդիայի թագավորի նստավայրը, Արլանդա միջազգային օդանավակայանը, շվեդական կառավարությունը և խորհրդարանը (շվեդերեն՝ riksdag)։

13-րդ դարից այն համարվում է երկրի կարևորագույն առևտրական կենտրոնը։ Քաղաքի պատմական տվլայները շատ կարևոր են եղել երկրի համար։ Քաղաքը կառուցվել է տասնչորս առանձին, միմյանց հետ կապ չունեցող կղզիներից, որտեղից հնարավոր էր փակել նավերի մուտքը դեպի Մելարեն լիճ։ Անվան առաջին մասը՝ «ստոկ» նշանակում է գերան, իսկ երկրորդը՝ «հոլմ»՝ փոքր կղզի։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: