Հանրագիտարան

Ռեյկյավիկ (Իսլանդիա)

Երկիր՝ Իսլանդիա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Մակերես՝ 274,5 կմ²
Բնակչություն՝ 118 861 մարդ (2008թ.ի տվ.)
Ժամային գոտի՝ UTC+0
Հեռախոսային կոդ՝ +354
Փոստային ինդեքսներ՝ 101—155
Պաշտոնական կայք՝ www.rvk.is

Ռեյկյավիկն Իսլանդիայի մայրաքաղաքն է, երկրի տնտեսական և մշակութային հիմնական կենտրոնը։ Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքը։ Բնակչության թիվն է 118 861 մարդ (2008 թ.)։

Քաղաքն առաջացել է 874 թ.ին Իսլանդիայում նորվեգական առաջին վերաբնակիչների հաստատվելուց հետո։ Մինչև 17-րդ դարը Ռեյկյավիկի տեղում եղել է ագարակ, 17-18-րդ դդ․՝ ավան։ 1786 թ.ին (համարվում է քաղաքի հիմնադրման թվականը) Ռեյկյավիկին տրվել է քաղաքի իրավունք։
 
Մինչև 10-րդ դարի սկիզբը Ռեյկյավիկն աճել է դանդաղ։ 1845 թ.ից այն Իսլանդիայի ալտինգի (խորհրդարան), 1904 թ.ից ինքնավար Իսլանդիայի կառավարության նստավայրն է։ 1920 թ.ից պաշտոնապես հաստատվել է Իսլանդիայի թագավորության, 1944 թ.ից՝ Իսլանդիայի Հանրապետության մայրաքաղաք։
 
Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Ֆախսաֆլոուի ծոցում, Սելտյադնարնես թերակղզու վրա։ Բարձրությունը մինչև 150 մ է։ Կլիման մերձարկտիկական ծովային է։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: