Հանրագիտարան

Մինսկ (Բելառուս)

Երկիր՝ Բելառուս
Ենթարկում՝ Մինսկի մարզի և Մինսկի շրջանի վարչկենտրոն
Առաջին հիշատակում՝ 1067թ.
Այլ անվանումներ՝ Մենսկ, Մենենսկ
Մակերես՝ 308 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից՝ 220 մ
Կլիմայի տեսակ՝ չափավոր մայրցամաքային
Խոսվող լեզուներ՝ Բելառուսերեն, ռուսերեն
Բնակչություն՝ 1,830,700 մարդ (2010թ.ի տվ.)
Խտություն՝ 5 968 մարդ/կմ²
Ագլոմերացիա մոտ՝ 2 000 000
Կրոնական կազմ՝ Ուղղափառներ, կաթոլիկներ
Ժամային գոտի՝ UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ ՝ 17
Փոստային ինդեքսներ՝ 220000-220117, 220807
Ավտոմոբիլային կոդ՝ 7
Պաշտոնական կայք՝ www.minsk.gov.by
Մինսկը Բելառուսի մայրաքաղաքն է, Մինսկի մարզի և Մինսկի շրջանի վարչկենտրոն, սակայն չի մտնում դրանց կազմի մեջ, այն նաև հերոս-քաղաք է։ Խոշորագույն տրանսպորտային հանգույց, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոն է։
 
Մինսկում գտնվում է ԱՊՀ-ի գլխավոր գրասենյակը։ Քաղաքը գտնվում է երկրի աշխարհագրական կենտրոնի մոտ և գտնվում է Սվիսլոչ գետի ափին։ 2010 թվականի հունիսի 25-ից Մինսկի քաղկոմն (քաղաքապետը) է նշանակվել Նիկոլայի Ալեքսանդրի Լադուտկոն։
 
Առաջին անգամ Մինսկը հիշատակվում է 1067 թ.ին, որպես ամրոց։ 12-րդ դարից եղել է Մինսկի իշխանության կենտրոնը, 14-րդ դարից՝ Լիտվական մեծ իշխանության կազմում։ 1499 թ.ին քաղաքին տրվել է մագդեբուրգյան իրավունք, 14-րդ դարից դարձել է Մինսկի վոյեվոդության կենտրոնը։ 1793 թ.ից, Ռեչ Պոսպոլիտայի 2-րդ բաժանումից հետո, մտել է Ռուսական կայսրության մեջ, 1796 թ.-ից Մինսկի նահանգի կենտրոնն էր։
 
1898 թ.ի մարտի 1-3-ը Մինսկում կայացել է ՌՍԴԲԿ 1-ին համագումարը։
 
1915 թ.ից՝ մերձճակատային քաղաք, ուր տեղավորված էր Արևմտյան ռազմաճակատի շտաբը։ Խորհրդային իշխանություն Մինսկում հաստատվել է 1917 թ.ի հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7)-ին։ 1941 թ.ի հունիսի 28-ից 1944 թ.ի հուլիսի 9-ը օկուպացվել են գերմանական ֆաշիստները։
 
1946-1950 թթ.ին Մինսկը վերականգնվել է։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: