Հանրագիտարան

Մադրիդ (Իսպանիա)

Երկիր՝ Իսպանիա
Ինքնավար համայնք՝ Մադրիդ
Հիմնադրված է՝9-րդ դար
Մակերես ՝ 607 կմ²
Կլիմայի տեսակ՝ Մայրցամաքային
Խոսվող լեզուներ՝ Իսպաներեն
Բնակչություն՝ 3,273,049 մարդ (2010թ.ի տվ.)
Խտություն՝ 5 403 մարդ/կմ²
Ագլոմերացիա ՝ 6 458 684
Ազգային կազմ՝ Իսպանացիներ, պորտուգալացիներ, հայեր և այլ ազգեր
Կրոնական կազմ՝ Կաթոլիկ եկեղեցի, ՀԱԵ
Տեղաբնականուն՝ Մադրիդցի
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ՝ +34 91
Փոստային ինդեքսներ՝ 28001–28080
Պաշտոնական կայք՝ www.munimadrid.es
Մադրիդը Իսպանիայի մայրաքաղաքն է և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է, իսկ արվարձաններով քաղաքի բնակչությունը մոտ 6.271 միլիոն է։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո։ Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է:
 
Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը։ Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը։ Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակները։ Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում։ Մադրիդը նաև 12-րդ ամենականաչ քաղաքն է աշխարհում 2010 թվականի դրությամբ։ Մադրիդը 2020 օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքներից է։
 
Քաղաքը գտնվում է Մանզանարես գետի ափին՝ երկրի կենտրոնում։ Այն ներառվում է Մադրիդի համայնքի կազմի մեջ (որն էլ իր հերթին բացի Մադրիդ քաղաքից՝ ներառում է նաև արվարձանները և շրջակա գյուղերը), որը սահմանակցում է Կաստիլիա և Լեոն ու Կաստիլե Լա-Մանչա համայնքների հետ։
 
Որպես Իսպանիայի մայրաքաղաք՝ այն նաև կառավարության և միապետ Խուան Կառլոս I-ի նստավայրն է։ Մադրիդը նաև Իսպանիայի քաղաքական կենտրոնն է։ Քաղաքի ներկայիս քաղաքապետն է Աննա Բոտելան՝ Ժողովրդական կուսակցությունից։
 
Մադրիդում ժամանակակից ենթակառուցվածքի ձևավորման հետ մեկտեղ նաև աշխատում են պահպանել նրա պատմական տեսքը հնամենի փողոցներով և շինություններով։ Դրա ապացույցներն են Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը) իր 1850 թվականին վերանորոգված Օպերայի տան հետ։ Բուեն Ռետիրո այգին հիմնադրված 1631 թվականին, 19-րդ դարի ազգային գրադարանը, որտեղ պահպանվում են Իսպանական պատմական գործեր, ինչպես նաև ազգային հնէաբանական թանգարանը և Արվեստի ոսկե եռանկյունին, տեղակայված Պասեո դել Պրադո փողոցում, որը կազմված է երեք թանգարաններից։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: