Հանրագիտարան

Հելսինկի (Ֆինլանդիա)

Երկիր՝ Ֆինլանդիա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Հիմնադրված է՝ 1550թ.
Մակերես՝ 715,55 կմ²
Խոսվող լեզուներ՝ ֆիններեն, շվեդերեն
Բնակչություն՝ 601 035 մարդ (2012թ.ի տվ.)
Խտություն՝ 2 812 մարդ/կմ²
Ագլոմերացիա՝ 1 299 541
Ժամային գոտի՝ UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ՝ +358 9
Պաշտոնական կայք՝ www.hel.fi

Հելսինկին Ֆինլանդիայի մայրաքաղաքն է, նավահանգիստ Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափին։ Հիմնվել է 1550թ.ին Վանտանյոկի գետի գետաբերանում՝ Շվեդիայի թագավոր Գուստավ Վազայի հրամանով։ 1641թ.ին փոխադրվել է 5 կմ ավելի հարավ՝ դեպի Էստնես թերակղզու ծայրը։ Քաղաքը շվեդերեն կոչվում է Հելսինգֆորս (Helsingfors). անվանումը կազմված է հելսինգներ ցեղանունից և շվեդերեն fors «ջրվեժ» բառից (սկզբնապես քաղաքը հիմնադրվել է ջրվեժի մոտ)։ 1812թ.ից եղել է Ֆինլանդական մեծ իշխանության (Ռուսական կայսրութան կազմում) մայրաքաղաքը։ 1917թ.ի դեկտեմբերից Ֆինլանդական հանրապետության մայրաքաղաքն է։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: