Հանրագիտարան

Կոպենհագեն (Դանիա)

Երկիր՝ Դանիա
Մարզ՝ Մայրաքաղաքային մարզ
Կոմունա՝ Կոպենհագեն
Ներքին բաժանում՝ 15 շրջաններ
Առաջին հիշատակում՝ 11-րդ դար
Տվյալ կարգավիճակում՝ XIII դար-ից
Մակերես՝ 88,25 կմ²
Կլիմայի տեսակ՝ ծովային
Բնակչություն՝ 549 050 մարդ (2012թ.ի տվ.)
Խտություն՝ 6214,7 մարդ/կմ²
Ագլոմերացիա՝ 1 213 822
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ՝ 0045 (մինչև 2005 թ.)
Փոստային ինդեքս՝ 1000
Պաշտոնական կայք՝ kk.dk

Կոպենհագենը Դանիայի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրն է։ Գտնվում է Զելանդիա, Սլոտսհոլմեն և Ամագեր կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում Քրիստիանիա ազատ քաղաքը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։

Առաջին անգամ Կոպենհագենը պատմական աղբյուրներում հիշատակվել է 1043 թվականին, Հավն նավահանգստի անվամբ։ Իսկ 1170 թվականին անվանվել է Կոպենհագեն։ 1254 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1416թ.-ին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ 1433թ.-ին դարձել է թագավորական աթոռանիստ։
 
Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղային հատակագծումը։ Ճարտարապետական հուշարձաններից են՝ Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտը (1733-1740), Բիրժան (1619-1640), Տորդվալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերգ պալատը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերգ պալատը (1672-1677) և Ամալիենբորգ պալատային համալիրը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։
 
20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ՝ միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ։ 20-րդ դարի կառույցներից են Գրունդտվիգի եկեղեցին (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959)։ Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն)։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: