Հանրագիտարան

Կիև (Ուկրաինա)

Երկիր՝ Ուկրաինա
Ժամային գոտի՝ UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ՝ (+380) 44
Փոստային ինդեքսներ՝ 01xxx — 06xxx
Ավտոմոբիլային կոդ՝ 11, АА
Պաշտոնական կայք՝ kmv.gov.ua

Կիևը Ուկրաինայի մայրաքաղաքն է։ Կիև անունը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ։ Հիմնադրվել է VI-VII դար։ Մինչև 1132թ.ը եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները։ 1471թ.ին եղել է Լիտվական մեծ իշխանութայն Կիևյան վոյեվոդության կենտրոն։ 1569թ.ին Լյուբլինյան ունիայով անցել է Լեհաստանին։

10-րդ դարում Կիևը կազմված էր Վերին (որտեղ Դեսյատիննայա եկեղեցին էր, 989-996) և Ստորին (Պոդոլ) քաղաքներից։ Վերին քաղաքի կոմպոզիցիոն կենտրոնը Սոֆիայի տաճարն է (1037, վերակառուցվել է 17-րդ դարում, որմնանկարները և խճանկարները՝ 11-րդ դար)։ 11-րդ դարում են կառուցվել Կիև-Պեչորյան մայրավանքի և Վիդուբեցկի մենաստանի առաջին կառույցները։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: