Հանրագիտարան

Լոնդոն (Մեծ Բրիտանիա)

Երկիր՝ Մեծ Բրիտանիա
Ներքին բաժանում՝ 33 վարչական շրջան
Այլ անվանումներ՝ Լոնդինիում, Լյունդենբուրգ
Մակերես ՝ 1706,8 կմ²
Բնակչություն՝ 7 556 900 մարդ (2007թ.ի տվ.)
Խտություն՝ 4 761 մարդ/կմ²
Ագլոմերացիա ՝ 12 300 000-ից մինչև 13 945 000
Տեղաբնականուն՝ լոնդոնցի
Ժամային գոտի՝ UTC0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ՝ +44 20
Պաշտոնական կայք՝ www.london.gov.uk
Լոնդոնը Մեծ Բրիտանիայի և Անգլիայի մայրաքաղաքն է։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնյան սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից Լոնդոն անունը վերաբերվում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին։ Ըստ Մեծ բրիտանիայի վարչական բաժանման քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի և Մեծ Լոնդոն վարչական շրջանի, որը կառավարում են ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։
 
Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝ Նյու Յորքի հետ միասինև նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը։ Լոնդոնի 43 ԲՈւՀ-երն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ կոնցենտրացիան Եվրոպայում։ 
 
Լոնդոնն ունի բազմազան ժողովրդագրություն և մշակույթ, Լոնդոնում խոսում են ավելի քան 300 լեզուներով։ 2011-ի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, դարձնելով այն Եվրոպական Միության ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը և կազմում է Միացյալ թագավորության բնակչության 12,5%-ը։ Մեծ Լոնդոնը ամենախիտ բնակեցված քաղաքն է Եվրոպական Մությունում, որի բնակչությունը կազմում է 8,278,251, իսկ Լոնդոնի մետրոպոլիայի տարածքը ամենամեծն է ԵՄ-ում ընդհանուր 12 միլիոն բնակչությամբ։ 1831-ից 1925 թվականներին Լոնդոնն ունեցել է աշխարհում ամենաշատ բնակչությունը։
 
Լոնդոնում կա չորս Համաշխարհային ժառանգության օբեկտ՝ Թաուերը, Քյուի թագավորական բուսաբանական այգիները, Վեստմինստերյան պալատում գտնվող Վեստմինստերյան աբբայությունը և Սուրբ Մարգարեթ եկեղեցին ու պատմական հուշարձան Գրինվիչը (որտեղ գտվում է Գրինվիչի աստղադիտարանը)։ Մյուս տեսարժան վայրերն են Բուքինգեմյան պալատը, Լոնդոնի աչքը, Պիկադիլի հրապարակը, Սրբ. Պաուլի տաճարը, Թաուեր կամուրջը, Տրաֆալգարյան հրապարակը և Ուեմբլի մարզադաշտը։ Լոնդոնում կան նաև մեծ թվով թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, սպորտային միջոցառումների վայրեր և մշակութային օջախներ, ներառյալ Բրիտանական թանգարանը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Թեյթ Մոդերնը, Բրիտանական գրադարանը, Ուիմբիլդոնը և 40 Ուեսթ Էնդ թատրոնները։ Լոնդոնի մետրոպոլիտենը ամենահին մետրոպոլիտենն է աշխարհում։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: