Հանրագիտարան

Լիսաբոն (Պորտուգալիա)

Երկիր՝ Պորտուգալիա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Ներքին բաժանում՝ 53 շրջան (freguesias)
Հիմնադրված է՝ մ. թ. ա. 205թ.
Այլ անվանումներ՝ Olisipo, Olyssipo, Ulisipo, Ulyssipo
Տվյալ կարգավիճակում՝ 1179թ.ից
Մակերես՝ 83,84 կմ²
Բնակչություն՝ 545 245 մարդ (2011թ.ի տվ.)
Խտություն՝ 6503,41 մարդ/կմ²
Ժամային գոտի՝ UTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ ՝ +351 21
Փոստային ինդեքսներ՝ 1000-1900
Պաշտոնական կայք՝ www.cm-lisboa.pt

Լիսաբոնը Պորտուգալիայի մայրաքաղաքն է, ծովային նավահանգիստ Տեժու գետի էստուարիայում՝ Ատլանտյան օվկիանոսից 15 կմ հեռու։

Հիմնադրվել է մ. թ. ա. 1-ին հազարամյակում։ Հնում կոչվել է Օլիսիպո (լատիներեն՝ Olisipo). եղել է լուզիատներ իբերական ցեղի գլխավոր բնակավայրը։ Ենթադրում են, որ անվանումն ունի փյունիկյան ծագում, առաջացել է ippo «ցանկապատ» բառից (առաջին բաղադրիչը պարզ չէ) կամ ալիս-ուբբո «ուրախ ծոց» արտահայտությունից։ Մ. թ. ա. 2-րդ դարում նվաճել են հռոմեացիները, որոնք այն անվանել են Ֆելիցիտաս Յուլիա (լատիներեն՝ Felicitas Julia)։ 714-ին գրավել են արաբները ու այն անվանել Ալ-Օշբունի կամ Լիշբունա, որից էլ առաջացել է այժմյան պորտուգալերեն Lisboa ձևը։ Արևելահայերեն Լիսաբոն ձևը փոխառված է ռուսերենից (Лисабон), որն էլ իր հերթին այն փոխառել է գերմաներենից (Lissabon)։ Արևմտահայերենում տարածված է անվան Լիզպոն ձևը, որը փոխառված է ֆրանսերենից (Lisbonne)։
 
Լիսաբոնը 1255թ.ից Պորտուգալիայի մայրաքաղաքն է։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: