Հանրագիտարան

Բուդապեշտ (Հունգարիա)

Երկիր՝ Հունգարիա
Մակերես՝ 525,16 կմ²
Բնակչություն՝ 1 702 297 մարդ (2008թ.ի տվ.)
Խտություն՝ 3242 մարդ/կմ²
Ազգային կազմ՝ Հունգարներ, ռումիններ, գերմանացիներ, սլովակներ, հայեր, հրեաներ
Կրոնական կազմ՝ Կաթոլիկություն, բողոքականություն, աթեիզմ, Հայ Առաքելական եկեղեցի, հուդայականություն, ուղղափառություն, իսլամ
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ՝ +36 1
Փոստային ինդեքս՝ 1011-1239
Պաշտոնական կայք՝ www.budapest.hu
Բուդապեշտը Հունգարիայի մայրաքաղաքն է։ Ունի 1,7 միլիոն բնակիչ, իսկ քաղաքամերձ բնակավայրերի հետ միասին՝ 2,5 միլիոն։ Բուդապեշտը Հունգարիայի քաղաքական, առևտրային, երթևեկային և մշակութային կետրոնն է։ Դանուբ գետը բաժանում է քաղաքը երկու հիմնական մասի. Բուդա (արևմտյան մաս) և Պեշտ (արևելյան մաս)։ Բուդան լեռնոտ և անտառաշատ է, մինչ Պեշտը մաս է կազմում Հունգարիայի Մեծ Հարթավայրի։ Բուդապեշտը Եվրոպական Միության իններորդ բազմամարդ քաղաքն է։
 
Բուդայի տարածքում ապրել են Ք.ա. 5-րդ դարից կելտեր։ Հռոմեացիները նվաճել են կելտերի բնակավայրերը և ստեղծել են Աքվինկում (լատիներեն՝ Aquincum) քաղաքը, ինչը Հռոմեական կայսրության կարևորագույն քաղաքներից մեկն էր (Ք.հ. 1-5 դդ.)։ Հունգարները 9-րդ դարից են հաստատվել տարածքում։ Բուդայի ամրոցը հիմնվել է Բելա Դ թագավորի կողմից, իսկ Մաթիաս թագավորի օրոք դարձել է միջազգային ռենեսանսային կենտրոն։ 16-17-րդ դարերում թուրքերի լծի տակ էր գտնվում, 18-19 դարերում նորից ծաղկում էր ապրում։ 1873 թվականին Բուդա, Պեշտ և Օբուդա («Հին Բուդա») քաղաքները միացան, այդ ժամանակվանից ամբողջ բնակավայրը կոչվում է Բուդապեշտ։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: