Հանրագիտարան

Բեռն (Շվեյցարիա)

Երկիր՝ Շվեյցարիա
Կանտոն՝ Բեռն կանտոն
Մակերես՝ 51,60 կմ²
Բարձրություն ծովի մակարդակից՝ 542 մ
Խոսվող լեզուներ՝ գերմաներեն
Բնակչություն՝ 128 345 մարդ (2007թ.ի տվ.)
Կրոնական կազմ՝ քրիստոնեաներ
Տեղաբնականուն՝ բեռնցի
Ժամային գոտի՝ UTC+1
Փոստային ինդեքս՝ 3000-3030
Ավտոմոբիլային կոդ՝ BE
Պաշտոնական կոդ ՝ 0351
Պաշտոնական կայք՝ www.bern.ch

Բեռնը Շվեյցարիայի մայրաքաղաքն է, Բեռն կանտոնի վարչական կենտրոնը։ Բեռնը բնակչության քանակով Շվեյցարիայի չորրորդ քաղաքն է, Ցյուրիխից, Ժնևից և Բազելից հետո։ Բնակչության մեծամասնությունը խոսում է գերմաներեն։ Բեռնի քաղաքային ագլոմերացիան կազմում է 300 հազար մարդ։

Բեռնի անվանման ստուգաբանությունը անորոշ է։ Ըստ տեղական լեգենդի, հիմնված ժողովրդական ստուգաբանության վրա, Berchtold (Բերչթոլդ) V -ը՝ Zähringen-ի դուքսը, Բեռնի հիմնադիրը, խոստացել էր անվանել քաղաքը որսի ժամանակ իրեն հադիպած առաջին կենդանու անունով, որը և արջն էր։ Երկար ժամանակ քննարկվում էր, որ քաղաքն անվանվել էր Իտալական Վերոնա քաղաքի անունով, որը ժամանակին հայտնի էր որպես Բեռն միջնադարյան գերմաներենով։ Որպես 1980թ․ին Բեռնի ցինկի սալիկի հայտնաբերման արդյունք, հիմա ավելի տարածված է մտածել, որ քաղաքի անվանումը ծագում է արդեն գոյություն ունեցող Կելտական տեղանվան անունից՝ berna «ճեղքվածք»: Արջը Բեռնի զինանշանի և զինվորական համազգեստի խորհրդանիշ կենդանին է 1920թ.ականներից։

Բեռնը գտնվում է Շվեյցարիայի սարահարթի Բեռնի կանտոնում, Շվեյցարիայի կենտրոնից քիչ արևմուտք և Բեռնյան Ալպերից 20 կմ դեպի հյուսիս. Բեռնի շրջակայքը ստեղծվել է Սառցե շրջանի սառցե բեկորներից. Բեռնին ամենամոտ 2 լեռներն են Gurten-ը, որի բարձրությունը 864մ է և Bantiger-ը, որի բարձրությունը 947մ է։
 
Քաղաքը ի սկզբանե կառուցվել է լեռնոտ թերակղզում շրջապատված Արե գետով, բայց դուրս եկավ բնական սահմաններից մոտ 19 - րդ դարում. մի շարք կամուրջներ են կառուցվել՝ թույլ տալու համար քաղաքի ընդլայնումը Արեի սահմաններից դեպի դուրս։
 
Բեռնը կառուցվել է շատ անհարթ հատվածում. կա մի քանի տասնյակ մետր բարձրությունների տարբերություն քաղաքի ստորին շրջանների և բարձրագույն նորերի միջև։
 
Բեռնը 2009 թ - ին ուներ 51,62 կմ2 տարածք։ Այս տարածքում 9,79 կմկամ 19.0% - ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, իսկ 17.33 կմ2 կամ 33.6% - ը անտառածածկ է։ Մնացած տարածքի 23,25 կմ2 կամ 45.0% - ը բնակեցված է (շենքեր կամ ճանապարհներ), 1.06կմ2 կամ 2,1% - ը գետեր կամ լճեր և 0.16 կմ2 կամ 0.3% - ը անարդյունավետ հող։
 
Կառուցապատված տարածքում, 3.6% բաղկացած է արդյունաբերական շենքերից, 21.7%, բնակարաններից և այլ շենքերից և 12,6% - ը հատկացված է տրանսպորտային ենթակառուցվածքին։ Էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման ենթակառուցվածքները, ինչպես նաև այլ հատուկ օգտագործված տարածքները կազմում է քաղաքի 1.1% - ը , իսկ մյուսը 6.0% բաղկացած է այգիներից, կանաչ գոտիներից և սպորտային դաշտերից։ Ընդհանուր տարածքի . 32.8% - ը անտառ է։ Գյուղատնտեսական հողերի 14.3% - ը օգտագործվում է աճող մշակաբույսերի և 4.0% - ը նախատեսված է օգտագործվել որպես արոտավայր. գետերն ու վտակները մատակարարում են քաղաքի ողջ ջուրը։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: