Հանրագիտարան

Բեռլին (Գերմանիա)

Երկիր՝ Գերմանիա
Ենթարկում՝ մայրաքաղաք
Մակերես՝ 891,85 կմ²
Բարձր. ծովի մակ-ից՝ 34-130 մ
Բնակչություն՝ 3 479 740 մարդ (2011թ.ի տվ.)
Խտություն՝ 3848 մարդ/կմ²
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ՝ +49 30
Փոստային ինդեքսներ՝ 10001—14199
Ավտոմոբիլային կոդ՝ B
Պաշտոնական կայք՝ berlin.de

Բեռլինը Գերմանիայի մայրաքաղաքն է։ Այն Գերմանիայի ամենախոշոր քաղաքն է թե՛ տարածքով, թե՛ բնակչության քանակով։ Լոնդոնից հետո, Բեռլինը ԵՄ (Եվրոպական Միություն) երկրորդ խոշոր քաղաքն է։ Բեռլինը Գերմանիայի 16 դաշնային երկրներից մեկն է։ Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմում էր 3 440 441 մարդ։ Բեռլինը տեղակայված է Շփրե գետի վրա։

Շուրջ 1200 տարի ներկա Բեռլինի տարածքում տեղակայված են եղել երկու առևտրային հաստատություններ՝ Քյոլնը (գերմ.՝ Köln) և Բեռլինը։ Որպես իրավական քաղաք, հստակ տարեթիվ չկա։ Քյոլնի՝ որպես քաղաքի մասին հիշատակվում է դեռևս 1237 թ., իսկ Բեռլինի մասին՝ 1244 թ․։ 1307 թվականին քաղաքները միավորվել են մեկ ադմինիստրատիվ միության մեջ։ 1400 թվականին միավորված Բեռլինի բնակչությունը կազմում էր 8000 մարդ։ Բեռլինը եղել է Պրուսիայի մայրաքաղաքը և միայն Գերմանիայի կայսրության ստեղծումից հետո է դարձել նաև նրա մայրաքաղաքը։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: