Հանրագիտարան

Բելգրադ (Սերբիա)

Երկիր՝ Սերբիա
Հիմնադրված՝ մ.թ.ա. 279թ.
Մակերես՝ 359.96 կմ²
Բարձր. ծովի մակ-ից՝ 117 մ
Խոսվող լեզուներ՝ Սերբերեն
Բնակչություն՝ 1,710,000 մարդ (2007թ.ի տվ.)
Խտություն՝ 506 մարդ/կմ²
Ազգային կազմ՝ Սերբեր
Տեղաբնականուն՝ Բելգրադցի
Ժամային գոտի՝ UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ՝ +381 (11)
Պաշտոնական կայք՝ Beograd.rs www.beograd.rs/ Beograd.rs
Բելգրադը Սերբիայի մայրաքաղաքն է։ Այն տեղակայված է Սավա և Դանուբ գետերի միաձուլման տեղանքում։
 
Բելգրադ թարգմանվում է «Սպիտակ քաղաք»։ Բուն քաղաքը 1,1 միլիոն բնակչություն ունի, մինչդեռ արվարձաններով հանդերձ Բելգրադի բնակչությունը հասնում է շուրջ 1.64 միլիոնի՝ դարձնելով այն Արևելյան Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկը։
 
Եվրոպայի խոշորագույն նախապատմական մշակույթներից մեկը՝ Vinča culture մշակույթը զարգացել է Բելգրադի շրջակայքում, մ.թ.ա. VI հազարամյակում։ Հնագույն ժամանակներում ֆրակիացիները, դակերը բնակեցրել էին տարածաշրջանը, այնուհետ մ.թ.ա. 279 թ. կելտերրը գրավեցին քաղաքև և այն անվանեցին Սինգիդինում։
 
II դարում, Ավգուստի կայսրության՝ Հռոմեական Սերբիայի ժամանակ, հռոմեացիները գրավեցին այդ տարածքը և քաղաքի կարգավիճակ տվեցին։ 520թ. այն բնակեցվեց սլավոններով և բազմիցս բնակչության կազմը փոխվեց ֆրանկների, բյուզանդացիներ և հունգարների միջև մինչ (1282–1316) այն դառավ մայրաքաղաք։ 1521թ. Բելգրադը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից և դարձավ Սեմեդերյան սանջակի նստավայր։ 
 
Այնուհետ մերթ ընդ մերթ Բելգրադը հայտնվում է Ավստրական և Օսմանյան կայսրությունների տիրապետության ներքո, անընդահատ շարունակվող Ավստրո-թուրքական պատերազմների հետևանքով։ Այդ պատերազմները բերեցին Բելգրադի մեծ մասի ավերմանը։ Միայն 1841թ. Բելգրադը նորից ստացավ Սերբիայի մայրաքաղաքի կարգավիճակ։ Քաղաքի հյուսիսային հատվածը մնաց որպես ավստրո-հունգարական ֆորպոստ մինչ 1918թ. Բելգրադին վերամիավորելը։
 
Լինելով ստրատեգիական տեղանք, Բելգրադը 115 անգամ պատերազմական գործողությունների է ենթարկվել և 44 անգամ գետնին է հավասարվել։ 
 
Բելգրադը Հարավսլավիայի մայրաքաղաքն էր 1918թ. նրա կազմավորումից մինչև 2006թ. նրա անկումը՝ կառավարման տարբեր ձևերի ժամանակ։ Բելգրադը Սերբիայում ունի հատուկ վարչական կարգավիճակ և այն Սերբիայի հինգ վիճակագրական շրջաններից մեկն է։ Այն բաժանված է հինգ քաղաքապետարանների միջև, յուրաքանչյուրը իր տեղական խորհրդով։ Բելգրադը զբաղեցնում է Սերբիայի տարածքի 3.6%-ը և երկրի բնակչության 22.5%-ը ապրում է Բելգրադում։
 
Քաղաքն արժանացել է բազմաթիվ տիտղոսների ներառյալ 2020թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: