Հանրագիտարան

Ամստերդամ (Նիդերլանդներ)

Երկիր՝ Նիդերլանդներ
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Մարզ՝ Հյուսիսային Հոլանդիա
Քաղաքապետ՝ Էբերհարդ ցանբ դեր Լան
Առաջին հիշատակում՝ 1275թ.
Մակերես ՝ 219,07 կմ²
Բնակչություն՝ 801 847 մարդ (2013թ.ի տվ.)
Խտություն՝ 4768 մարդ/կմ²
Ժամային գոտի՝ UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ՝ +31 020
Փոստային ինդեքսներ՝ 10xx
Պաշտոնական կայք՝ www.amsterdam.nl

Ամստերդամը Նիդերլանդների մայրաքաղաքն է։ Գտնվում է Ամստել գետի դելտայում, Էյսելմեր (Զյոյդեր Զե) ծոցի մոտ, ջրանցքներով կապված է Հյուսիսային ծովի հետ։ Վարչականորեն մտնում է Ամստերդամ համայնքի մեջ։

Առաջին անգամ հիշատակվել է 1275թ.ին։ Անվանումն առաջացել է Ամստել գետի անունից և հոլանդերեն damm՝ «ամբարտակ» բառից, այսինքն՝ «Ամստելի ամբարտակ»։
 
Ամստերդամի դրոշի և զինանշանի վրա պատկերված Սուրբ Անդրեասի երեք խաչերը նշանակում են խիզախություն, կամք և սրտացավություն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն դրանք կապվում են քաղաքի երեք սպառնալիքների հետ, որոնք են ջուրը, կրակը և համաճարակները։
 
Զինանշանի վրա գրված կարգախոսն է՝ Heldhaftig, Vastberaden, Barmhartig («Քաջարի, Վճռական, Կարեկցող»), որը 1947թ. քաղաքին նվիրել է Վիլհելմինա II-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում ցուցաբերած խիզախության համար։
 
Ամստերդամը գտնվում է Նիդերլանդների արևմուտքում։ Ամստել գետը վերջանում է քաղաքի կենտրոնում և բաժանվում է մեծաթիվ ջրանցքների։ Ջրանցքները ձևավորվել են 17-րդ դարի սկզբում, երբ ներգաղթյալների հոսքը հասավ գագաթնակետին։ Այդ ժամանակ մշակվեց քաղաքի զարգացման համապարփակ նախագիծ, որով կառուցվեցին չորս կիսաշրջանաձև ջրանցքներ։ Նրանց ծայրերը հասնում են մինչև Էյ (հոլանդերեն՝ IJ) ծովածոցը։ Ջրանցքների կառուցման նպատակը ծովից պաշտպանվելն էր, որի մակարդակից Ամստերդամը գտնվում է երկու մետր ցածր։
 
Քաղաքը շրջապատված է հարթավայրերով, հարավ-արևմուտքում տարածվում են տնկովի անտառներ։ Հյուսիսային ծովին միանում է երկար Հուսիսծովյան ջրանցքով։
 
Ամստերդամը խիտ բնակեցված քաղաք է, բնակչության խտությունը հասնում է 4 457 մարդ/կմ2։ Քաղաքի շուրջը տարածվում են արվարձանները։ Զբոսայգիները գրավում են քաղաքի տարածքի 12%-ը։
Ամստերդամն ունի հարուստ ճարտարապետական պատնություն։ Ամստերդամի ամենահին կառույցն է 1306-ին նվիրաբերված Oude Kerk-ը (Հին Եկեղեցին)։[16] Հնագույն փայտե կառույցն է het Houten Huys-ը։ Այն կառուցվել է շուրջ 1425թ. և պահպանված միայն երկու շենքերից մեկն է։ Այն նաև Ամստերդամի գոթական ճարտարապետության նմուշ է։
 
16-րդ դարում փայտե շինությունները քանդվում և փոխարինվում էին աղյուսից կառուցվածներով։ Այս ժամանակաընթացքում կառուցվեցին Վերածննդի ոճով բազմաթիվ շենքեր։ Այդ ժամանակի շենքերը շատ հեշտությամբ ճանաչվում են աստիճանաձև ճակատներով, որը հոլանդական սովորական Վերածննդի ոճն է։ Ամստերդամն արագ զարգացրել է իրիսկ Վերածննդի ճարտարապետությունը։ Այս շենքերը կառուցվել են ճարտարապետ Հենդրիկ դե Կեյսերի սկզբունքներով։ Հենդրիկ դե Կեյսերի նախագծած ապշեցնող շենքերից մեկն է Westerkerk-ը։ 17-րդ դարում բարոկկո ճարտարապետությունը դարձավ ընդունված և այն ևրոպայում հանդիպում էր ամենուրեք։ Սա մոտավորապես համընկավ Ամստերդամի «Ոսկեդարի» հետ։ Ամստերդամում այս ոճի առաջատար ճարտարապետներն էին Յակոբ վան Կամպենը, Փիլիպս Վինգբոոնսը և Դանիել Ստալպաերտը։
 
19-րդ դարի վերջում տարածվում է Ար նուվո (Jugendstil կամ Art Nouveau) ոճը և շատ նոր շենքեր կառուցվում են այս ոճով։ Այս ժամանակաշրջանում Ամստերդամի արագ ընդարձակման հետ միասին կենտրոնի հարակից շրջաններում նույնպես կառուցվոմ ն այս ոճի շենքեր։ Թանգարանի հրապարակի (Museumplein) հարևանությամբ կառուցված շենքերը Jugendstil ոճի են։ Նոր ժամանակաշրջանին նախորդող ոճերից ամենահայտնին եղել է Ար Դեկոն։ Ամստերդամն ունեցել է այս ոճի իր վարկածը՝ Ամստերդամի դպրոցը (Amsterdamse School)։ Ամբողջ մի շրջան, ինչպիսին է Rivierenbuurt-ը, կառուցապատվել է այս ոճով։ [20] Ամստերդամի դպրոցի ոճով կառուցված շենքերի ճակատների առանձնահատկությունը նրանց հարուստ զարդանախշերն են տարօրինակ ձևով շրջանակված դռներն ու պատուհանները։
 
Հին քաղաքի կենտրոնը 19-րդ դարից առաջ հանդիպող ճարտարապետական ամենատարբեր ոճերի կիզակետն է։ Դրանց հարևանությամբ կառուցված են 20-րդ դարի սկզբի շենքերը, այդ թվում նաև՝ այս ոճի մի քանի ապշեցնող օրինակ՝ քաղաքի կենտրոնում։ Քաղաքի կենտրոնի և նրա հարևանությամբ գտնվող պատմական շենքերի մեծ մասը ջրանցքների երկայնքով կառուցված հարուստ վաճառականների տներ են։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: