Հանրագիտարան

Պնոմպեն (Կամբոջա)

Երկիր՝ Կամբոջա
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Հիմնադրված է՝ 1372թ.
Մակերես ՝ 290 կմ²
Բարձր. ծովի մակ-ից՝ 11,89 մ
Բնակչություն՝ 1 325 681 մարդ (2008թ.ի տվ.)
Խտություն՝ 4571,31 մարդ/կմ²
Ժամային գոտի՝ UTC+7
Հեռախոսային կոդ՝ 855 (023)
Պաշտոնական կայք՝ www.phnompenh.gov.kh

Պնոմպենը Կամբոջայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Սապ և Մեկոնգ գետերի միախառնման վայրում։ Ավելի քան 320 հազար բնակչություն (1981 թվական)։ Գետային նավահանգիստ է։ Երկաթուղիներով կապված է Կամպոնգսաոմ նավահանգստի և Բանգկոկի հետ։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի միջազգային օդանավակայան։ Պնոմպենում են գտնվում երկրի բանկերը, առետրական ու արդյունաբերական ընկերությունները, ապահովագրական բորսաները։ Կան սննդի, փայտամշակման, տեքստիլ, ծխախոտի արդյունաբերության, նավանորոգման, ավտոնորոգման, ավտոհավաքման, օճառի արտադրության ձեռնարկություններ։ Ունի հա¬ մալսարաններ (Պ-ի, Թագավորական տեխ․, գյուղատնտ․, գեղեցիկ արվեստների, Բուդ¬ դայական), Բարձրագույն տեխ․ և Բուդդա¬ յական ինստ-ներ։ Գործում են Ազգային գրադարան, Ազգային և Թագավորական պալատի թանգարաններ, Ազգային թատրոն։ Հիմնադրվել է 1371 թվականին։

Պնոմպենի կենտրոնի ճառագայթաձև կառուցվածքը (կազմավորվել է XIX դարի 2-րդ կեսին) համադրվում է հարող շրջանների ուղղանկյուն ցանցին։ Քաղաքի կենտրոնը կառուցապատված է առանձնատներով, 2֊4-հարկանի եվրոպական տիպի տներով, ծայրամասերը՝ փայտե տներով։ Պնոմպենի հնագույն կառույցը Պնոմ վատն է՝ XV դարի ստուպայով։ XIX—XX դարերի կառույցներից են՝ Թագավորական պալատի համալիրը (XIX դարի 2-րդ կես XX դարի սկիզբ), «Արծաթե պագոդան», Ազգային թանգարանը (1917— 1920 թվականներ), ծածկած շուկան (1936 թվական), Ազգային մարզական համալիրը (1962-1964 թվականներ, ճարտարապետական Վանմոլիվան), կոնֆերանսների «Չակդոմուկ» դահլիճը (1961 թվական, , հիվանդանոցը (1956-1960 թվականներ), Բարձրագույն տեխնիկական ինստիտուտը։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: