Հանրագիտարան

Պեկին (Չինաստան)

Երկիր՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ենթարկում՝ կենտրոնական ենթարկման քաղաք
Մակերես ՝ 16808 կմ²
Բնակչություն՝ 19 817 968 մարդ (2009թ.ի տվ.)
Խտություն՝ 1182 մարդ/կմ²
Ազգային կազմ՝ Հաներ - 96%, մանչժուրիա - 2%, դունգաններ - 2%, մոնղոլներ - 0,3%, հայեր 0,2%
Տեղաբնականուն՝ պեկինցի
Ժամային գոտի՝ UTC+8
Հեռախոսային կոդ՝ 10
Փոստային ինդեքսներ՝ 100000 — 102600
Պաշտոնական կայք՝ www.beijing.gov.cn

Պեկինը Չինաստանի մայրաքաղաքն է։ Աշխարհի խոշորագույն և ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ 2010 թ. տվյալներով Պեկինի բնակչությունը 19,612,368 մարդ է։ Պեկինը բնակչության թվով Չինաստանի երկրորդ քաղաքն է Շանհայից հետո։ Աշխարհում քիչ թվով քաղաքներ են եղել մշակութային և քաղաքական կենտրոն դարերով։ Դրանցից մեկը Պեկինն է։ Պեկինը հայտնի է իր բազմաթիվ շքեղ պալատներով, թանգարաններով, հսկայական քարե պատերով ու դարպասներով։ Այդ շքեղ կոթողները և համալսարանները Պեկինը դարձրել են Չինաստանի մշակութային և կրթական կենտրոն։

Պեկինը չինական նշանների ստուգաբանությամբ՝ 北 հյուսիս և 京 մայրաքաղաք, տառացիորեն նշանակում է «Հյուսիսային մայրաքաղաք»։ Վերջին 3,000 տարիների ընթացքումքաղաքը բազմաթիվ անգամ փոխել է իր անունը։ Միայն 1949 թ., երբ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը քաղաքը դարձրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք, քաղաքին վերադարձվեց իր նախկին Պեկին անունը։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: