Հանրագիտարան

Մոսկվա (ՌԴ)

Երկիր՝ Ռուսաստան
Երկրամաս՝ Մոսկվա
Առաջին հիշատակում՝ 1147թ.
Մակերես ՝ 1081 կմ²
Խոսվող լեզուներ՝ Ռուսերեն
Բնակչություն ՝ 10 562 099 մարդ (2010թ.ի տվ)
Խտություն՝ 9771 մարդ/կմ²
Ագլոմերացիա ՝ 14 500 000
Ազգային կազմ՝ ռուսներ (84,83%), ուկրաինացիներ (2,44%), թաթարներ (1,6%), հայեր (1,3%), ադրբեջանցիներ (0,92%), հրեաներ (0,8%), բելառուսներ (0,6%)
Կրոնական կազմ՝ ուղղափառ քրիստոնեություն
Տեղաբնականուն՝ մոսկվացի
Հեռախոսային կոդ ՝ 495, +7 499, ՍՎՏԲՀԴ 45
Պաշտոնական կայք՝ mos.ru
Մոսկվան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է։ Դաշնային նշանակության քաղաք է։ Կենտրոնական դաշնային շրջանի և Մոսկվայի շրջանի ադմինիստրատիվ կենտրոնն է, հերոս-քաղաք է։
 
Բնակչության թվաքանակով Ռուսաստանի և Եվրոպայի խոշորագույն քաղաքն է՝ 2013 թ. տվյալներով՝ 11 մլն. 979 հազար 529 մարդ։
 
Կարևորագույն տրանսպորտային հանգույց է, ինչպես նաև երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Քաղաքը սպասարկում են միջազգային «Դոմոդեդովո», «Շերեմետյեվո», «Վնուկովո» օդանավակայանները, 9 երկաթուղային կայարան, 3 գետային նավակայան (ելքեր կան դեպի Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրային տարածքներ)։ 1935 թվականից սկսած քաղաքում գործում է մետրոպոլիտեն։
 
Պատմականորեն եղել է Մոսկովյան Մեծ իշխանապետության, Ռուսական թագավորության, Ռուսաստանի կայսրության (1728-1730 թթ.), Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Միության մայրաքաղաքը։
 
Ֆորբս ամսագրի 2011 թ. տվյալներով Մոսկվան դոլլարային միլիարդատերների քանակով (79 հոգի) աշխարհում գրավում է առաջին տեղը։
 
1980 թ. Մոսկվայում են անցկացվել XXII ամառային օլիմպիական խաղերը։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: