Հանրագիտարան

Կատմանդու (Նեպալ)

Երկիր`   Նեպալ
Ենթարկում`   Մայրաքաղաք
Մակերես `   50,67 կմ²
Բարձր. ծովի մակ-ից`   1355 մ
Բնակչություն`   1 006 656 մարդ (2011թ.ի տվ.)
Խտություն՝ 19867 մարդ/կմ²
Ագլոմերացիա՝ 1 740 977
Ժամային գոտի՝ UTC5:45
Պաշտոնական կայք՝ kathmandu.gov.np

Կատմանդուն Նեպալի մայրաքաղաքն է։ Երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Գտնվում է Հիմալայների միջլեռնային գոգհովտում, 1360 մ բարձրության վրա։ Կատմանդուի հիմնադրումը (մինչե XVI դ.՝ Կանտիպուր) վերագրվում է Նեպալի կառավարիչ Գունակամադեային (VIII դ.), որը մայրաքաղաքը Լալիտպուրից տեղափոխել է այստեղ։ 1482—1769-ին Կատմանդուն համանուն իշխանության կենտրոնն էր, 1769-ից՝ Նեպալի կենտրոնացված պետության ստեղծումից հետո, նրա մայրաքաղաքը։ Խոշոր տրանսպորտային հանգույց է, օդանավակայան։ Ունի համալսարան, քոլեջներ։ Կատմանդույում են գտնվում Նեպալի թագավորական ակադեմիան, ազգային, կենտրոնական և այլ գրադարաններ, Նեպալի ազգային թանգարանը։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: