Հանրագիտարան

Թբիլիսի (Վրաստան)

Երկիր`   Վրաստան
Հիմնադրված է`   5-րդ դար
Այլ անվանումներ`   Տփղիս, Թիֆլիս
Մակերես `   50 կմ²
Բարձր. ծովի մակ-ից`   380-770 մ
Խոսվող լեզուներ`   Վրացերեն
Բնակչություն`   1 181 700 մարդ (2010թ.ի տվ.)
Խտություն՝ 2754 մարդ/կմ²
Ազգային կազմ՝ վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ
Կրոնական կազմ՝ Քրիստոնյաներ
Տեղաբնականուն՝ թբիլիսեցի (հին՝ թիֆլիսեցի)
Ժամային գոտի՝ UTC+4
Հեռախոսային կոդ՝ +995 32
Պաշտոնական կայք՝ www.tbilisi.gov.ge

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Կուր գետի ափին։ Բնակչությունը՝ 1.181.700 մարդ, որից 82,600 (7,63%), ը՝ հայեր (2002 թ. մարդահամարի տվյալներ)։

Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալը 5-րդ դարի վերջում։ Սկսած 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան Հեղափոխությունը Թբիլիսիի թվով 47 քաղաքապետերից 45-ը ազգությամբ հայեր են եղել և մինչև 1922 թ. բնակչության գերակշռող մասը հայեր են եղել, աոաջ լինելով վրացիներից, ռուսներից և այլ ազգերից։

Վախթանգ Գորգասալի որդին ու ժառանգը՝ Դաչի առաջինը (VI դարի սկիզբ) ավարտեց քաղաքի պարսպապատումը, որը տարածվելու էր քաղաքի սահմաններով։ Համաձայն հոր կամքի՝ Մցխեթի փոխարեն մայրաքաղաքը պետք է դառնար Թբիլիսին։ Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արելքում Օռտաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝ Կուր գետը, հարավ-արևմուտքում՝ Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում՝ Ծավկիսծղալի (Ծավկի ջուրը)։ IV դարում ընդարձակվեց Թբիլիսիի երկրորդ թաղամասը՝ Կալա Բարդանը։ Հետագայում քաղաքը զարգանում էր հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը։ Այն Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Թբիլիսին դարձել էր Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը։ Հարևան երկրները սկսեցին հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին։ VI դարավերջին սկսվեց երկարատև պայքար Թբիլիսիի համար։

Թբիլիսին գտնվում է Թբիլիսյան ավազանում՝ մոտ 30 կիլոմետրանոց նեղ եզրագծով ձգվում է Կուր գետի հովտով և լեռների՝ 3 կողմից կից լանջերով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 380-770 մետր է։ Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8 բալանի սեյսմիկ գոտիներ։ Արևելքում, հարավում և մասամբ արևմուտքում սահմանն անցնում է Գարդաբանյան շրջանով, հյուսիսում և արևմուտքի մնացյալ մասում՝ Մցխեթյան շրջանով։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: