Հանրագիտարան

Էլ Քուվեյթ (Քուվեյթ)

Երկիր՝ Քուվեյթ
Ենթարկում՝ Մայրաքաղաք
Պրովինցիա՝ Էլ Ասիմահ
Առաջին հիշատակում՝ XVIII-րդ դար
Այլ անվանումներ՝ Քուվեյթ
Մակերես՝ 200 կմ²
Բնակչություն՝ 96,100 մարդ (2005թ.ի տվ.)
Ագլոմերացիա՝ 2 388 688
Ժամային գոտի՝ UTC+3
Էլ Քուվեյթը կամ Քուվեյթը Քուվեյթ պետության մայրաքաղաքն է։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Պարսից ծոցի ափին։ Էլ Քուվեյթում գտնվում է երկրի պառլամենտը, պետական կառույցների մեծամասնությունը, քուվեյթական կորպորացիաների և բանկերի մեծամասնության գրասենյակները։ Էլ Քուվեյթը էմիրության անվիճարկելի քաղաքականական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Քուվեյթում գործում է միջազգային օդանավակայան և առևտրական նավահանգիստը։
 
Առաջին տվյալները քաղաքի մասին վերբերվում են XVIII-րդ դարին, հենց այդ ժամանակից խոսում են Քուվեյթ քաղաքի գոյության մասին։ Դարեր շարունակ քաղաքը եղել է Քուվեյթ շեյխության կենտրոնը, որը XVI-րդ դարից մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ- իսկ 1899 թվականին անում է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի տակ։ Քուվեյթ քաղաքի և մոտակա տարածքներում նավթի բացահայտման արդյունքում երկիրը մեծ տնտեսական թափ է առել, սակայն նավթային բիզնեսի հիմնական օգուտը գնում էր Մեծ Բրիտանիա և ԱՄՆ։ Դա դժգոհություն էր առաջացնում միայն բանվորների, այլ նաև տեղի օլիգարխների մոտ։ 1961 թվականի հունիսի 19-ին Քուվեյթ քաղաքում պայմագիր էր կնքվել Մեծ Բրիտանիայի կառավարության և Քուվեյթի էմիր Աբդալլահ աս-Սաբահի միջև, որը չեղյալ էր հայտարարել 1899 թվականի պայմանագիրը և այդպիսով Քուվեյթը անկախ պետություն է դառնում։ 1990 թվականին Քուվեյթը մտնում է իրաքյան զորքերի օկուպացիայի գոտու մեջ և ազատագրվում է միայն 1991 թվականի փետրվարին։ Այսօր Քուվեյթ պետության մայրաքաղաքը ներկայացնում է իրենից ժամանակակից քաղաք կանաչապատված և լայնացված փողոցների ճառագայթաձև կառուցվածքով։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: