Հանրագիտարան

Երուսաղեմ (Իսրայել)

Երկիր՝ Իսրայել
Քաղաքապետ՝ Նիր Բարկաթ
Առաջին հիշատակում՝ մ.թ.ա. XIX-XX-րդ դարեր
Այլ անվանումներ՝ Շալեմ, Հիևուս, Սիոն,
Մակերես՝ 123 կմ²
Խոսվող լեզուներ՝ եբրայերեն
Բնակչություն՝ 933,200 մարդ (2012)
Ազգային կազմ՝ հրեաներ (474,435), արաբներ,այլք
Կրոնական կազմ՝ հուդաներ (65%), քրիստոնեաներ (2%), մուսուլմաններ (32%), այլք (1%)
Տեղաբնականուն՝ երուսաղեմցի
Հեռախոսային կոդ՝ +972 2
Պաշտոնական կայք՝ www.jerusalem.muni.il
Երուսաղեմը հին մերձարևելյան քաղաք է, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։
 
Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։
 
Եվ Իսրայելը և Պաղեստինը Երուսաղեմը պաշտոնապես համարում են իրենց մայրաքաղաքը`   չընդունելով մեկը մյուսի այդպիսի իրավունքը։ Իսրայելի գերիշխանությունը քաղաքի արևելյան մասի վրա չի ճանաչվել ՄԱԿ-ը և միջազգային հանրության մի զգալի մասը։ Պաղեստինի վարչակազմի կառույցներն ընդհանրապես չեն եղել Երուսաղեմում։
 
Երուսաղեմի կարգավիճակը թեժ քննարկումների նյութ է։ ՄԱԿ ԳԱ-ի 1947թ. նոյեմբերի 29-ի համար 181 որոշումը, որը հայտնի է որպես «Պաղեստինի բաժանման բանաձև», ենթադրում էր, որ միջազգային հանրությունը բրիտանական մանդատից (1948 մայիսի 15) հետո իր ղեկավարության տակ է վերցնում Երուսաղեմի ապագան։
 
1950թ. Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է մայրաքաղաք։ Երուսաղեմում է գտնվում Կնեսետը (հրեական խորհրդարան) և բոլոր կառավարական և պետական կառույցները։ 1950-1967թթ, երբ արևելյան մասը օկուպացնում է Հորդանանը, այդպիսի կարգավիճակ ուներ միայն քաղաքի արևմտյան մասը։
 
1967թ. յոթօրյա պատերազմի հաղթանակի արդյունքում Իսրայելը վերահսկում է քաղաքի ամբողջ տարածքը, բաժանում Արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան ափից և հայտնում միավորված Երուսաղում իր սուվերենության մասին։
 
Երուսաղեմի մասին օրենքով (1980թ., հուլիսի 30), Իսրայելը Երուսաղեմը հայտարարում է որպես իր միակ և անբաժանելի մայրաքաղաք։
 
ՄԱԿ-ը Արևելյան Երուսաղեմի միակողմանի միավորումը չի ճանաչում։ Համարյա բոլոր պետությունները իրենց դեսպանատները տեղակայել են Մեծ Թել-Ավիվի շրջանում, բացառությամբ Բոլիվիայի և Պարագվայի, որոնց դեսպանատները տեղակայված են Երուսաղեմի արվարձանում՝ Մեվասերետ-Սիոն։
 
Դեռևս 2000թ. ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն ԱՄՆ կառավարությունը միշտ հետաձգել է այն։ Ներկայում ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Թել-Ավիվում, իսկ Երուսաղեմում է գտնվում ԱՄՆ Գլխավոր Հյուպատոսությունը։
 
2006թ. օգոստոսի 15-ին Կոստա Ռիկաի կառավարությունը հայտարարում է իր դեսպանատունը Երուսաղեմից Թել-Ավիվ տեղափոխելու մասին, իսկ նույն թվականի օգոստոսի 25-ին նրա օրինակին հետևում է նաև Սալվադորը։ Այս կերպ ոչ մի պետության դեսպանատուն չի մնացել Երուսաղեմում։
 
Արևելյան Երուսաղեմում տեղակայված են ԱՄՆ և մի քանի այլ երկրների հյուպատոսություններ, որոնք կապեր ունեն նաև Պաղեստինի վարչակազմի հետ։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: