Հանրագիտարան

Բանգկոկ (Թաիլանդ)

Երկիր`   Թաիլանդ
Ենթարկում`   Մայրաքաղաք
Մակերես`   1,568.737 կմ²
Բնակչություն`   8,249,117 մարդ (2010թ.ի տվ)
Խտություն՝ 5,258.60 մարդ/կմ²
Ագլոմերացիա՝ 14,565,520
Ժամային գոտի՝ UTC+7
Պաշտոնական կայք՝ www.bma.go.th

Բանգկոկը Թաիլանդի մայրաքաղաքն է և գլխավոր նավահանգիստը։ Բնակչությունը կազմում է 8,160,522 (Հուլիս 2007)։ Գտնվում է Մենամ Չաո Պրայա գետի գետաբերանում՝ Հարավչինական ծովի Սիամի ծոցից 30 կմ հեռու։

Հայտնի է 16-րդ դարից։ 1782-ից Թայլանդի մայրաքաղաքն է։ Անվանումը կազմված է թաի լեզվի բանգ «բնակավայր» և կոկ (սալորենու մի տեսակ) բառերի միացումից։ Գրականության մեջ տարածված է նաև անվան Բանկոկ ձևը։ Քաղաքի հիմնադրման ժամանակ նրան տրված պաշտոնական անվանումը բաղկացած է 21 բառից, որոնցից առաջին երկուսը՝ Կրունգ Թհեպ, նշանակում է «հրեշտակների քաղաք». բանգկոկցիները հաճախ այդպես էլ անվանում են իրենց քաղաքը։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: