Հանրագիտարան

Բաղդադ (Իրաք)

Երկիր՝ Իրաք
Նահանգ՝ Բաղդադ
Քաղաքապետ՝ Սաբիր Նաբեթ Ալ-Իսսավի
Հիմնադրված է՝ 762
Մակերես 2260.2 կմ²
Բարձր. ծովի մակ-ից՝ 34 մ
Բնակչություն՝ 7216040 մարդ (2011թ.ի տվ.)
Ագլոմերացիա՝ 8 000 000
Տեղաբնականուն՝ բաղդադցի
Ժամային գոտի՝ UTC+4, ամառը UTC+5
Պաշտոնական կայք՝ www.baghdadgov.com
Բաղդադը (արաբերեն՝ بغداد) Իրաքի մայրաքաղաքն է։ Այն Իրաքի ամենամեծ քաղաքն է և արաբական աշխարհի երկրորդ քաղաքը Կահիրեից հետո, ինչպես նաև Արևմտյան Ասիայի երկրորդ քաղաքը Թեհրանից հետո։
 
Բաղդադը գտնվում է Տիգրիս գետի ափին և հիմնադրվել է 8-րդ դարում։ Միջնադարում Բաղդադը դարձավ Իսլամի կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաքը 1,200,000 բնակչությամբ։ Սակայն Բաղդադը մեծապես տուժեց 1258 թ. քաղաքի մոնղոլների գրավման հետևանքով։
 
Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: