Հանրագիտարան

Անկարա (Թուրքիա)

Երկիր՝ Թուրքիա
Այլ անվանումներ՝ Անսիրա
Մակերես ՝ 1 417 կմ²
Բարձր. ծովի մակ-ից՝ 938 [1] մ
Բնակչություն՝ 4 319 167 մարդ (2005թ.ի տվ.)
Ժամային գոտի՝ UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ՝ +90 312
Փոստային ինդեքսներ՝ 06x xx

Անկարան Թուրքիայի մայրաքաղաքն է։  Գտնվում է Անատոլական սարահարթի կենտրոնական մասում, Չուբուկ և Անկարա գետերի (Սաքարիայի ավազան) միախառնման տեղում։

Հիմնադրել է Փռյուգիայի Միդաս թագավորը մ.թ.ա. 7-րդ դարում, կոչվել է Անկյուրա։ Ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած անկեր «խարիսխ» (հնդեվրոպական անկ «կորացված, կեռավուն» արմատից) բառը՝ «կայան, ճանապարհին կանգ առնելու տեղ» իմաստով։ Մինչև 1930-ական թվականները գործածության մեջ էր Անկարա անվանման եվրոպականացված Անգորա (Angora) ձևը։ Արևմտահայերեն տարածված է անվանման Անգարա ձևը։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/ 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: