Հանրագիտարան

Աբու Դաբի (ՄԱԷ)

Երկիր՝ Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ)
Ենթարկում`   Մայրաքաղաք
Շեյխ`   Խալիֆա բին Նայադ ալ Նյանի
Մակերես`   67 340 կմ²
Խոսվող լեզուներ`   արաբերեն
Բնակչություն`   621 000 մարդ (2012թ.ի տվ.)
Խտություն՝ 9 221,9 մարդ/կմ²
Ժամային գոտի՝ UTC+4
Հեռախոսային կոդ՝ (+971) 2
Պաշտոնական կայք՝ www.abudhabi.ae

Աբու Դաբին Միացյալ Արաբական Էմիրությունների և Աբու Դաբիի Էմիրության մայրաքաղաքն է։

Հիմնադրվել է 1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերուին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։

Պարսից ծոցի կղզիներից մեկում է՝ մայրցամաքից 4 կմ հեռավորության վրա։ Կղզին մայրցամաքին կապված է 2 ավտոմոբիլային կամուրջներով։ Քաղաքում է Մինա Զաիդ նավահանգիստը և Միջազգային օդանավակայանը։

Հիմնական փոխադրամիջոցը տաքսին է։ Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթևեկությունը եռագիծ է բոլոր կողմերից։ Որպես կանոն՝ հյուսիսից հարավ ձգվում են ճանապարհները, իսկ արևմուտքից արևելք՝ փողոցները։ Փողոցները բաժանված են կենտրոնից, բաժանման գիծը պատված է արմավենիներով։
 
2009 թվականից Յաս կղզու ճանապարհին ընդունվում է Ֆորմուլա 1-ի էտապներից մեկը՝ Աբու Դաբիի գրան-պրին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: