Հանրագիտարան

Մաչու-Պիկչու (Պերու)

Մաչու-Պիկչուն Ամերիկայի հին քաղաք է, որն այժմ գտնվում է Պերույի ներկայիս տարածքում, ծովի մակերևույթից 2450 մետր բարձրության վրա, լեռան գագաթին:
Նրա ստորոտին գտնվում է Ուրուբամբի գետը: 2007 թվականին այն արժանացել է Աշխարհի նոր հրաշալիքի կոչման: 
 
Մաչու-Պիկչուն հաճախ անվանում են «քաղաք երկնքում», իսկ երբեմն էլ՝ «ինկերի կորուսյալ քաղաք»: Որոշ հնէաբաններ համարում են, որ քաղաքը կառուցվել է որպես ինկերի հզոր տիրակալների սուրբ լեռնային կացարան մոտավորապես 1440թ.ին և գործառնել է մինչև 1532թ.ը, երբ իսպանացիները ներխուժել են ինկերի կայսրության տարածք: 1532թ.ին նրա բոլոր բնակիչները առեղծվածային կերպով անհետանում են: Մաչու-Պիկչուին նման Չոկեկիրաո քաղաքը իր գոյությունը պահպանեց ավելի երկար, մինչև 1570-ական թթ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: