Հանրագիտարան

Արևածաղիկներ

Աշխարհի լավագույն նկարիչներից մեկի՝ հոլանդացի Վինսենտ վան Գոգի ամենահայտնի կտավներից են «Արևածաղիկներ»-ը: Նկարները ստեղծվել են 1888-1889թթ.-ին:
Վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ կտավները «իրար են հանդիպել»։
 
Միմյանցից չտարվերվող  կտավները կողք կողքի ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի ազգային պատկերասրահում։
 
Պատկերասրահը կտավներից մեկը գնել է նկարչի ընտանիքից՝ 1924թ., իսկ մյուս օրինակը վերցրել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանից։
 
Սակայն «Արևածաղիկներն» ունի ևս 3 կրկնօրինակ, որոնք ևս պատկանում են վան Գոգի վրձնին։ Դրանք այժմ պահվում են Տոկիոյում, Մյունխենում ու Ֆիլադելֆիայում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: